Հետևյալ նշաններով փորձում ենք պարզել՝ ո՞վ է իրոք խելացի անձնավորություն և ումի՞ց կարող ենք նոր բաներ սովորել:
Խելացի մարդկանց 10 հատկանիշերը

Նրանք ավելի շատ գործում են, քան խոսում այն պարզ պատճառով, որ գիտեն, որ միայն լսելով են ավելի խելացի դառնում:
Բացի իրենց մասնագիտությանը վերաբերող նյութերից, նրանք բազմաթիվ այլ հետաքրքիր բաներ գիտեն:
Նրանց շնորհն այն է, որ միշտ հետաքրքրվում են մյուսների կատարած աշխատանքով:
Նրանք պահում են տուն – աշխատանք – անձնական հետաքրքրություններ հավասարակշռությունը և երբեք դրանից չեն հոգնում:
Նրանք միշտ միաժամանակ կատարելապես կատարում են այն, ինչով զբաղված են:
Նրանք կլանում են ակտուալ տեղեկատվությունը:
Երբեմն, բայց ոչ հաճախ, հետևում են սոցիալական կայքերի լուրերին, որպեսզի ոչ մի անհրաժեշտ ինֆորմացիա նրանց կողքով աննկատ չանցնի: Այս մարդիկ գիտեն համաշխարհային թրենդների և հասարակության տրամադրության մասին:

Նույնիսկ, երբ նրանց կյանքում ամեն ինչ գլխիվայր է շրջվում, նրանք շարունակում են ժպտալ: Խելացի մարդիկ երբեք ոչնչից չեն զարմանում, քանի որ նրանց խելացի ուղեղներն իրադարձությունների զարգացման տարբերակներն ավելի արագ են քննարկում, քան ինչ-որ վատ բան է պատահում:
Նրանք գիտեն, որ սովորաբար սենյակում գտնվող ամենախելացի մարդիկ են, սակայն դա ապացուցելու համար զուր ժամանակ չեն վատնոմ: Դրա փոխարեն ամեն ինչ անում են՝ այնտեղ գտնվող որևէ մեկին իրենց նման խելացի դարձնելու համար:
Եթե նրանք ղեկավարներ են, ապա հնարավոր ամեն ինչ անում են, որ իրենց աշխատակիցներն ավելի խելացի, ավելի շփվող ու ավելի զարգացած լինեն: 
Նրանք աշխատակիցների համար սպառնալիք չեն, քանի որ հասկանում են՝ խելքի առկայությունը սիներգետիկա է: Այդ իսկ պատճառով փորձում են համոզվել, որ թիմի անդամներն իրենցից խելացի են:
Նրանք թաքնված հմտություններ ունեն, որոնք երբեք ոչ մեկին ցույց չեն տալիս այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել:
Նրանք իրենց բոլոր հնարավորությունները ցուցադրելու կարիքը չունեն ապացուցելու համար, որ ամենալավն են:
Նրանք կարող են ունենալ կամ չունենալ թանկարժեք կրթություն:
Երբեք չեք իմանա, թե ինչ կրթություն ունեն այս մարդիկ, քանի դեռ չեք բացել նրանց կենսագրությունը:
Խելացի մարդիկ երբեք և ոչ մի հանգամանքում Ձեզ հիմարի տեղ չեն դնի, նույնիսկ եթե դա նրանց համար շատ հեշտ է: 
Նրանք գիտեն, որ ինչ-որ մեկի հիմարությունը ցուցադրելով՝ իրենք էլ են հիմար երևում: