24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Արվեստ Խավիեր Մարիասի «Սիրահարություններ» վեպից հատվածներ

Խավիեր Մարիասի «Սիրահարություններ» վեպից հատվածներ

-

Այդքան օրեր անց, այունամենայնիվ, նա ինձ գրավիչ թվաց, կարոտել էի. մենք կարոտում ենք այն ամենը, ինչ եղել է մեր կյանքում, նույնիսկ կարճատև բաները, ինչին նույնիսկ չենք հասցրել սովորել և նույնիսկ նրան, ինչը կործանել է մեզ, հետո հայացքս կանգ առավ ավելի ներքև` շուրթերին, անկարող էի հայացքս հեռացնել դրանցից, դա նման է անեծքի, որը քեզ հլու-հնազանդ է դարձնում…

 

***

Այն մարդու մահը, որն իր կենդանության օրոք վիրավորել է մեզ կամ «մեր մեջ սպանել է կյանքը» (բարձագոչ արտահայտություն, որը, չափից շատ գործածվելով, դարձել է սովորական) ամբողջովին չի բուժում մեր վերքը, չի օգնում մոռանալ պատահածը, բայց որքան էլ մեզ պատճառած ցավը խորը լինի, երբ մտովի անդրադառնում ենք այդ հիշողություններին կամ երբ դրանք այցելում են մեզ առանց պատճառի, խաղաղվում ենք եւ թույլ ենք տալիս մեզ ապրել, սկսում ենք լիաթոք շնչել` զգացումով, որ աշխարհում ոչինչ անպատասխան չի մնում: Եվ հակառակը, երբ գիտենք, որ նա, ով կոտրել է մեր սիրտը կամ խաբել է կամ դավաճանել է մեզ, նա, ով խորտակել է մեր կյանքը կամ ստիպել է իմանալ այն, ինչը ոչ մի դեպքում չպետք է իմանայինք, դեռ շարունակում է ապրել, քայլում է նույն երկնքի տակ եւ շնչում նույն օդը, ինչ մենք, միտքը, որ այդ արարածը դեռ գոյություն ունի, որ չի ջնջվել աշխարհիս երեսից, չի կախվել ծառից, այլ կարող է նորից հայտնվել, կարող է կաթվածահար անել մեզ: Դա եւս մեկ պատճառ է, որպեսզի մեռյալները չվերադառնան, գոնե նրանք, որոնց անհետանալը թեթեւություն է բերում եւ մեր նախկին եսը թաղելուց հետո նոր կյանք սկսելու հնարավորություն է տալիս:
Երանի Խավիերը մեռած լիներ», – ինքս իմ մտքերից զարմացած մտածեցի ես այդ երեկո, մինչ քայլում էի:

***

Երբ քեզ լքում են, կարող ես երևակայել, որ նա, ով հեռացել է, մի օր վերադառնալու է, որ ցերեկվա լույսով տեսնելու ես նրան վերադառնալիս, նրա գլուխը նորից հանգրվանելու է բարձիդ վրա, նույնիսկ եթե գիտես, որ նա ընտրել է ուրիշին, որ նրա կյանքում ուրիշ կին կա, ուրիշ պատմություն, և որ հիշելու է քեզ միայն այն ժամանակ, երբ իր նոր կյանքում ինչ-որ բան այն չլինի:

***

Այնքան կարևոր չէ սերը, որքան սիրուց ծնված սպասումը։

***

Մեր զգացմունքները փոխվում են քիչ-քիչ և դանդաղ, անհուսալի դանդաղ:

***

Մեռնում են նրանք, ովքեր զգուշավոր չեն կամ պարզապես ընտրյալներ չեն: Մենք հանգիստ գոյակցում ենք հազարավոր չլուծված խնդիրներով, որոնց հատկացնում ենք մեր առավոտվա տասը րոպեն, իսկ հետո մոռանում ենք դրանց մասին, և նրանք կարծես չքանում են՝ մեր հոգում չթողնելով և ոչ մի ցավ, հիշողության մեջ և ոչ մի հուշ: Մենք չենք ուզում խորամուխ լինել մանրամասների մեջ, չենք ուզում կենտրոնանալ որևէ փաստի կամ պատմության մեջ, որը կշեղի մեր ուշադրությունը որևէ բանից և կստիպի մտածել այլոց դժբախտությունների մասին, քանզի դրանից հետո պիտի մտածեք. «Սարսափելի՜ է: Տես է` ինչից ենք պրծել»: Մենք ուզում ենք ամեն օր փրկված և անմահ զգալ մեզ՝ ի հեճուկս նրանց, որոնց դա չի հաջողվել, և ուրեմն, մեզ նոր ու սարսափելի պատմություններ պատմեք, որովհետև երեկվանն արդեն լսել ենք:

***

Գործարարի դիակի զննությամբ պարզվել է, որ մարդասպանը վերջինիս հասցրել է դանակի տասնվեց հարված: Բոլոր հարվածները վնասել են կենսական օրգանները: Բացի այդ, դրանցից հինգը, համաձայն դատաբժշկական փորձաքննության, եղել են մահացու»: Ես լավ չեմ հասկանում մահացու վնասվածքի և կենսական օրգանի վնասվածքի տարբերությունը: Առաջին հայացքից` չհասկացողի համար երկուսն էլ նույնն էին: Սակայն ըստ իս դա եկրորդական էր, ավելի կարևոր էր հետևյալը. եթե տեղի էր ունեցել մարմնի զննություն, եթե դատաբժշկական փորձաքննության կողմից կազմվել էր արձանագրություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում սպանության դեպքում, ապա ինչպե՞ս էր ստացվել, որ այդ նույն փորձաքննությունը նրա օրգանիզմում չէր հայտնաբերել քաղցկեղածին մետաստազների այն մեծ քանակությունը, որը, ըստ Դիաս-Վարելայի ախտորոշել էր թերապևտը: Այն որ թերթերը չէին գրել այդ մասին կամ չէին նշել գործին վերաբերող կոնկրետ փաստեր, դեռ կարող էի հասկանալ, սակայն ինձ համար շատ ավելի տարօրինակ էր այն, որ Լուիսան տեղյակ չէր դրանցից: Եթե հարցնելու հնարավորություն ունենայի, ապա կարող էի պատկերացնել նաև պատասխանը. «Իսկապե՞ս մտածում ես, որ դատաբժշկական փորձագետները, որոնք կատարել են դիակի զննությունը և ըստ որոնց` զոհվածը ստացել է դանակի տասնվեց հարված, հետաքրքրվելու էին ավելիով, քան առկա փաստերով, և ուրեմն` ինչպե՞ս պիտի բացահայտվեր, թե առողջական ի՞նչ վիճակում է գտնվել զոհը դանակահարությունից առաջ։

 

Իսպաներենից թարգմանությունը՝  Ռուզաննա Պետրոսյանի

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

0
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։ Երեխան հիվանդանոց է...