24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Որnտանի շրջանում զինծառայnղ է ինքնասպանություն գործել

Որnտանի շրջանում զինծառայnղ է ինքնասպանություն գործել

-

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 29-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող, շարքային Ալի Իսմայիլովն ինքնասպանություն է գործել՝ հրազենից ինքն իրեն կրակելով։

Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու Իսմայիլովի մարմինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը է կատարվում։

Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Իսմայիլովի մահը, որը, ըստ տարածված տեղեկության, Որոտանի (Կուբաթլու) շրջանում է ծառայել, դեպքն այնտեղ է տեղի ունեցել։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր Քարվաճառում ու Մարտունու շրջանում ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Որոտանի շրջանը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

- Advertisment -