Գլխավոր Սպորտ Ո՞ր դիրքն է Սարգիս Ադամյանինը, նոր մարտավարություն՝ որը կարող է «սարեր շուռ...

Ո՞ր դիրքն է Սարգիս Ադամյանինը, նոր մարտավարություն՝ որը կարող է «սարեր շուռ տալ» (վերլուծական)

Սարգիս Ադամյանը վերջին ելույթներում ցույց տվեց, որ նա ֆանտաստիկ է իրեն զգում հարձակման կենտրոնում:
Որպես այդպիսին, հայ ֆուտբոլիստը նոմինալ կենտրոնական հարձակվող է համարվում և դա մենք տեսանք «Հոֆենհայմի» վերջին խաղերի ժամանակ: Գերմանիայում մեր ֆուտբոլիստը միշտ խաղում է կենտրոնից և ապահովում է արդյունք թիմի համար:
Հավաքականում անցկացրած 22 խաղում Ադամյանը դարձել է 1 գոլի հեղինակ: Ի՞նչն է պատճառը:
Նկարներ ՝ սարգիս ադամյանի համար
Պատճառը հարձակման գծում բազում տարբերակներն են: Հարձակման կրակագծում ունենք Ալեքսանդր Կարապետյան և շատ ժամանակ Ադամյանը զիջում է իր դիրքը և խաղում ավելի խորքից, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրա կողմից վատ խաղի: Ակնհայտ երևում է, որ մարզիչը շատ է ցանկանում երկուսին էլ խաղաժամանակ տալ, բայց այդ ժամանակը տալով, մենք շատ ժամանակ չենք տեսնում, թե ինչքան խնդիրներ ունի մեր ֆուտբոլիստը` վինգերի դիրքում:
Նկարներ ՝ սարգիս ադամյանի համար
«Հոֆենհայմում»` կենտրոնում խաղալու ժամանակ, Ադամյանը հասցնում է լինել և՛ ձախ, և՛ աջ եզրում, դա մենք վերջին խաղերում համոզվեցինք: Բայց հարձակվողը սիրում է լինել միայնակ, նա չի սիրում խաղալ խաղընկերների վրա, այլ ցանկանում է, որ նրանք խաղան իր վրա:
Դա նորմալ է, դա է հարձակվողի էությունը: Այս պարագայում պետք է գործի դնել մարզչական հմտությունները: Ե՛վ Կարապետյանը, և՛ Ադամյանը հզորներ են իրենց գործում, բայց ինչու չփորձել նրանց խաղի մեջ ներգրավել միաժամանակ:
Հասկանալի է, հիմա դա շատ ռիսկային կլինի հավաքականի համար՝ նման կարևորագույն փուլում և ո- ոք չի խնդրում, այս պահին նման կերպ աշխատել, բայց ապագայում կարելի է և պետք է:
Ստուգողական խաղերի ժամանակ կարելի է փորձել 4-4-2 մարտավարությունը և կրակագծում դնել Ադամյանին և Կարապետյանին: Միգուցե այս նոր մարտավարությունը բանալի հանդիսանա նոր բարձրունքների հասնելու համար կամ օգտագործել մեկ այլ մարտավարությունը, որը իր մեջ կօգտագործի երկուսին էլ հավասարաչափ:
Նկարներ սարգիս ադամյան հայության համար
Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերում կարելի է երկու տարբեր հարձակվողներով խաղալ: Մի խաղում Ադամյանը, իսկ մյուսում Կարապետյանը: Սա լուրջ խնդիր է, եթե Ադամյանը կրկին խաղա վինգերի դիրքում շատ հավանական է, որ ֆուտբոլիստի մոտ կարող է խնդիրներ առաջանալ Գերմանիա վերադառնալու ճանապարհին: Մենք պետք է լավ ճանաչենք մեր ֆուտբոլիստների որակները և արդեն դրանից հետո պահանջել նրանցից առավելագունը:
Հաջողություն մաղթենք մեր հավաքականին և սպասենք, որ հաջորդ նյութերը կսկսենք հաղթանակած վերնագրերով:
Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

video

Երազանք, որն այդպես էլ մնաց անկատար, Ֆինլանդիան ջախջախեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում, ֆիննական Տուրկ քաղաքում՝ Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Մեր ընտրանին պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին...
video

Արամ Հայրապետյանի կոպիտ սխալը․ Ֆինլանդիան վերջնականապես սպանում է մեր շանսերը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում, ֆիննական Տուրկու քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականը մրցում է՝ Ֆինլանդիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը, 31-րդ րոպերին բացել է՝ Ֆրեդրիկ Յենսենը։
video

Հերթական խայտառակ ֆուտբոլը մեր ընտրանու մասնակցությամբ, խոսքերն ավելորդ են (տեսանյութ)

Հերթական անգամ մենք ականատես եղանք, Հայաստանի ազգային հավաքականի ամոթալի խաղին՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի՝ Լիխտենշտեյնի հետ պայքարում։ Մեր ընտրանին, խաղասկզբում հաղթելով, ձեռքից բաց թողեց...

Հֆֆ-ի զավեշտալի պատասխանը՝ Ֆինլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի էջում պատասխանել է Ֆինլանդիային, որն ավելի վաղ մեր ընտրանուն խորհուրդ էր տվել տաք հագուստ ունենալ, քանի որ Տուրկույում...
video

Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղի 19-րդ րոպեին, մեր հարձակվող Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում մեր ընտրանուն։