24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Վանեցյանի սկանդալային հայտարարությունը՝ ԱԱԾ նորանշանակ տնօրեն՝ Արգիշտի Քյարամյանի մասին

Վանեցյանի սկանդալային հայտարարությունը՝ ԱԱԾ նորանշանակ տնօրեն՝ Արգիշտի Քյարամյանի մասին

-

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ իշխանափոխության ճանապարհին կկիրառեն տարբեր մեթոդներ, եթե պահը հասունանա՝ կարող են լինել փողոցային ակցիաներ, նաև՝ անհնազանդության ակցիաներ։

Անդրադառնալով ԱԱԾ ներկայիս ղեկավար Արգիշտի Քարամյանի պաշտոնավարմանը, Արթուր Վանեցյանն ընդգծեց.

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Նրա յուրաքանչյուր օր ավելի մնալն այդ պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ այս մասին։ Միայն այն, որ այդ մարդը չունի որևէ փորձ հետախուզական, հակահետախուզական ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը և այդ շինծու գործն ինձ մեղսագրելը դրա ուղիղ ապացույցն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նաև փոխանցեց, որ այսօր  իրենց  ԱԱԾ հրավիրելուց հետո ծառայությունը հաղորդագրություն  է տարածել, որտեղ իրենց մեղսագրված էին անհեթեթ մեղադրանքներ։
«Հաղորդագրության վերջում գրված էր մեկ տող, որ այն պաշտոնյան, որն իմ կողմից վերականգնվել է իր պաշտոնին, նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում պետությանը որևէ լումա չի վերականգնվել։ Հիմա ուզում եմ ասել ու ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով այդ անձի, որը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, աշխատանքի արդյունքում՝ իր նշանակման օրվանից մինչ օրս հարուցվել է 30 և ավելի քրեական գործեր, որի արդյունքում վերականգնվել է մի քանի հարյուր միլիոն դրամի գումարներ։

Իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը ես չեմ ուզում տալ, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ սպայի, արժանապատիվ սպայի գործունեության արդյունքում՝ ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն»,- եզրափակեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արթուր Վանեցյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու իր պաշտոնավարման տարիներին նախկին աշխատակիցներից մեկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ։

Դրանից հետո Արթուր Վանեցյանը  մասնակցեց  Արտաշատում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը, որից հետո Ա. Վանեցյանը համակիրների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց նրանց  հարցերին, այնուհետև կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

168․am

- Advertisment -