Ներկա իրավիճակում, հանրային հեռարձակման մասին օրենքի, ինչպես նաև ազգային ընտրության չափազանց քաղաքականացման պայմաններում, հանրային հեռարձակողը որոշեց հրաժարվել մասնակցել «Եվրոտեսիլ 2019» երգի մրցույթին:
Ըստ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության `Ազգային ընտրության հաղթողը,  երգչուհի Մարվին էր, նույն ինքը`Աննա Կորսուն, ում  հանրային հեռարձակողը, ինչպես և ամեն տարի, առաջարկեց կնքել մրցույթում ներկայացված համաձայնագիրը: Մարվը բանակցություններից հետո հրաժարվեց ստորագրել այն:

Մավրինը բացատրեց, որ հրաժարվում է պայմանագրի ստրկատիրական պայմաններից, նշելով, որ ռուսական շրջագայությունը իր համար կարևոր չէր: Նա չի ցանկանում, հանդես գալ կարգախոսներով և իր մասնակցությամբ  մրցույթին, տալ քաղաքական երանգ:

Այն իրավիճակում, երբ հաղթողը հրաժարվեց Ուկրաինայի ներկայացրած պայմանագրի ստորագրումից,  այլընտրանքային հնարավորությունն առաջարկվեց մյուսի մասնակիցների  համար, սակայն «Ազատ Ջազ» և «Կազքա» խմբերն էլ հրաժարվեցին մեկնել Իսրայել:

«Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչի մեկնաբանության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ազգային հեռարձակող, պատասխանատու է մրցույթի ընտրության համար` համաձայն EBU կանոնների: Եվրոպական հեռարձակողը կշարունակի բանակցությունները Ուկրաինայի հետ` իրենց մասնակցությանը 2020 թվականի համար: