24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Տավուշի սահմանին, հակառակորդի կրակոցից՝ զինծառայող է զոհվել

Տավուշի սահմանին, հակառակորդի կրակոցից՝ զինծառայող է զոհվել

-

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

- Advertisment -