24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

-

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այս մասին «Արմենպրես»ի թղթակցին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

Նա նշեց, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Դպրոցը մեծ ոգևորությամբ է ընդունել երեխաների ծնունդը: Այդ մասին է վկայում ուսումնական հաստատության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառումը: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»:

- Advertisment -