24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Աշխարհ Եղիսաբեթ Երկրորդին հսկող գվարդիականի մոտ կոկաին է հայտնաբերվել

Եղիսաբեթ Երկրորդին հսկող գվարդիականի մոտ կոկաին է հայտնաբերվել

-

Քոլսդթրիմյան գվարդիայի ծառայողը, որի պարտականություններից մեկը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կեցավայրը հսկելն է, ձերբակալվել է, երբ նրա մոտ ինը պարկ կոկաին ու կետամին են գտել։ Ամեն ինչ բացահայտվել է այն բանից հետո, երբ Սենթ Ջեյմսի պալատի լոգասենյակում սպիտակ փոշի է հայտնաբերվել։

Իրավապահ մարմինները խուզարկել են նրա սենյակն ու մեքենան և զինծառայողի իրերի շարքում հայտնաբերել հինգ պարկ կոկաին և չորս պարկ կետամին:

Բրիտանական բանակում հաստատել են գվարդիական զինվորի ձերբակալման փաստը, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություն տալ։ Փաստի առիթով հետաքննություն է ընթանում,իսկ ձերբակալվածը ժամանակավորապես հեռացված է ծառայությունից։

Քոլսդթրիմյան գվարդիան ստեղծվել է 1650թ.-ին և համարվում է բրիտանական բանակի հնագույն, անդադար գործող հետևակային գունդը։

- Advertisment -