Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Խոյ կին

(մարտի 21 — ապրիլի 19) Խոյ կանայք ուժեղ են, համառ և պարզ: Նրանց մոտ  անկախության զգացումը հասնում է գագաթնակետին: Բացի դրանից նրանք կայուն են, հաստատակամ ու նրանց բոլոր գործողությունները տրամաբանական են և արդարացված: Խոյերը միշտ սառը խելք ունեն և ցանկացած ժամանակ կարող են սթափ գործել: Նրանք պատրաստ են ճակատագրի բոլոր անակնկալներին՝ կարեւոր չէ լավ թե վատ:

Համապատասխան են Խեցգետին: Խեցգետինները համակրելի են: Նրանց եռանդը շատ է գրավում Խոյերին: Խեցգետինն էլ իսկական բավականություն է ստանում բարդ խառնվածքով Խոյերից ու ձգտում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Խոյ կինը գոհ լինի: Ձկներ. նրանք լավ են հասկանում Խոյերի խառնվածքը: Խոյերը միշտ կարող են ապավինել Ձկների աջակցությանը:

Համապատասխան չեն Երկվորյակ. Թույլ մի տվեք, որ Երկվորյակները ձեզ հիմարեցնեն: Հնարավոր է, որ ձեր միջեւ սկզբում կիրք կբորբոքվի, բայց Երկվորյակները չափից զգացմունքային են հավասարակշռված Խոյերի համար: Առյուծ. Առյուծների իշխող խառնվածքը խանգարում է Խոյերի անկախությանը: Այս երկու նշաները երբեք չեն կարողանա համատեղ երջանկություն կառուցել:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Ցուլ

(ապրիլի 20 — մայիսի 20) Ցուլերը գերագույն հաճույք են ստանում շքեղ իրերից: Նրանք նվիրված ընկերներ են ու զուգընկերներ: Դրա հետ մեկտեղ կին Ցուլը միշտ հանելուկ է մնում, որը տղամարդը փորձում է կռահել: Համապատասխան են Ցուլ. Կին Ցուլի համար նույն նշանի տղամարդը կարող է իսկապես հարազատ մարդ դառնալ: Ամուր միություն ստեղծելու հավանականությունը այդ նշանների համար շատ մեծ է: Խեցգետին . Խեցգետինները հրաշալի հասկանում են Ցուլերի զգայուն էությունը: Նրանք հրաշալի փոխլրացնում են իրար էներգետիկ մակարդակում: Համապատասխան չեն Առյուծ. Առյուծները չափազանց պահանջկոտ են Ցուլերի նկատմամբ: Առյուծներին արագ ձանձրացնում է Ցուլերի միապաղաղ կենսակերպը, իսկ կին Ցուլն էլ իր հերթին հոգնում է Առյուծների մշտական եռանդից: Աղեղնավոր. Կին Ցուլն ի սկզբանե ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ Աղեղնավորի հետ: Նա չափից լիցքաթափված է, իսկ Աղեղնավորը չափազանց լարված է ու երկրային:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Երկվորյակ 

(մայիսի 21 — հունիսի 20) Երկվորյալները երազկոտ են ու ռոմանտիկ: Կյանքը միշտ բարեհաճ է նրանց նկատմամբ, դրա համար էլ նրանք լի են վստահությամբ ու սիրով: Երկվորյակները ընկերասեր են ու պաշտում են արկածներ: Մարդիկ սիրում են նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են ամենուրեք ընկերներ գտնել: Համապատասխան են Խեցգետին . Խեցգետինը միշտ իսկական սեր է որոնում, իսկ Երկվորյակ կանայք հենց այն կանայք են, որոնք ունակ են այդ սերը տալ նրանց: Այդ նշանները կես խոսքից հոյակապ հասկանում են իրար: Կշեռք. Կշեռքն ու Երկվորյակը հոյակապ լրացնում են իրար՝ Կշեռքը անկախ է , իսկ Երկվորյակը՝ ճկուն: Նրանք երբեք իրարից չեն հոգնում: Համապատասխան չեն Կարիճ. Կարիճը չափից լիցքաթափված է ու թեթեւամիտ խստաբարո Կարիճի համար: Կարիճը չափազանց խանդոտ է , իսկ Երկվորյակը նախընտրում է կայունություն, այլ ոչ թե զգացմունքների հրաբուխ: Կույս: Կույս տղամարդը չափից հանգսիտ է Երկվորյակի համար: Զգացմունքներից զուրկ Կույսերը հունից կհանեն Երկվորյակ կնոջը:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին խեցգետին

(հունիսի 21 – հուլիսի 22) Նա հավակնոտ է, բայցեւայնպես բարյացակամ շրջապատի նկատմամբ: Խեցգետինը չափից զգացմունքային է ու զգայուն: Հենց դա էլ գրավում է մարդկանց: Կին Խեցգետինը հրաշալի հումորի զգացում ունի ու սիրում է ուրիշներին ծիծաղեցնել Համապատասխան են Կշեռք . Կշեռքը կայուն ու ինքնավստահ է: Նա նախընտրում է հավասարակշռել անձնական ու մասնագիտական կյանքը: Նա կատարյալ համապատասխանում է Խեցգետին կնոջը, իսկ Կինն էլ գնահատում է նրա հուսալիությունն ու վստահությունը: Ցուլ . Ցուլը կայուն է ու երկրային:Բայց նա կարողանում է ուրախացնել Խեցգետնին ու նրան տալ այն զգացմունքները, որոնց կարիքը նա ունի: Համապատասխան չեն Կարիճ . նա չափից համառ ու կրքոտ է Խեցգետնի համար: Երկու նշանների խանդոտությունը թույլ չի տա նրանց կայուն հարաբերություններ ստեղծել: Կույս. Երկու նշաններն էլ ամաչկոտ են՝ զգացմունքներն արտահայտելու հարցում: Անհրաժեշտ շփման բացակայությունը ժամանակի ընթացքում սիրային աղետի կհանգեցնի: Կին Առյուծ (Հուլիսի 23-օգոստոսի 22)

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Առյուծը

(հուլիսի 22 — մինչև օգոստոսի 22) Փքված էգո ունի, ինչի մասին ինքն էլ հոյակապ գիտի: Նա սիրում է, որ իրենով հիանան: Իր երկրորդ կեսին գտնելուց հետո Կին առյուծը անհավանական նվիրված է դառնում: Տղամարդկանց նա ոգեշնչում է նոր նվաճումների: Համապատասխան են Երկվորյակ. Բարի սրտով ջենթլմենը ունակ է կին Առյուծին իսկական սեր տալ: Նա հիանում է այդ կնոջ ուժեղ խառնվածքով ու նպատակասլացությամբ: Կարիճ. Առյուծ կնոջ հետ հարաբերություններում Կարիճները երբեք չեն գերիշխում: Երկու նշաններն էլ հավասար դիրքերում են: Մեկ անգամ միանալով՝ նրանք այլեւս երբեք չեն բաժանվում: Համապատասխան չեն Ջրհոս. Ջրհոսը կին Առյուծի համար չափազանց ազատասեր է: Առյուծ կնոջը պետք է մեկը, ով իր մեջքին կկանգնի ու երբեք չի դավաճանի: Իսկ Ջրհոսը անհրաժեշտ պահին, ամենայն հավանականությամբ, կբացակայի կամ էլ ամպերում կսավառնի: Այծեղջյուր. Այծեղջյուրի ազատասեր էությունը անհամադրելի է կին Առյուծի նպատակասլացության հետ: Կին Առյուծի հետ հարաբերություններում պետք է անընդհատ համապատասխանել որոշակի համակարգի, ինչն Այծեղջյուրը երբեք չի համաձայնի անել:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Կույս

(օգոստոսի 23 — սեպտեմբերի 22) Կույսը միշտ սավառնում է իր մտքերում: Նա հանգիստ է ու կշռադատված: Հոգու խորքում Կույսը շատ խոցելի է, բայց նա փորձում է թաքցնել դա: Կույսին բարդ է հասկանալ, բաց եթե դուք մի անգամ կարողանաք հասկանալ նրան, ապա նա մեկընդմիշտ ձերը կլինի: Համապատասխան են Կշեռք. Կշեռք տղամարդիկ համառորեն հետևում են իրենց համոզմունքներին: Եթե նա աչք է դրել Կույսի վրա՝ նա չի նահանջի մինչև չնվաճի նրա սիրտը: Կշեռքը հոգատար է ու երբեք չի կոտրի Կույս կնոջ սիրտը: Այծեղջյուր. Այծեղջյուրին հաջողվում է Կույսին հանել նրա խեցու միջից: Նրան չի վախեցնում Կույս կնոջ խորհրդավոր բնույթը: Եթե Այեծղջյուրը նվաճումէ Կույսի վստահությունը՝ Կույսն իսկապես բացում է իր հոգին նրա առաջ: Համապատասխան չեն Խեցգետին. Երկու նշաններն էլ չափազանց զգայուն են, դա խանգարում է կայուն հարաբերություններ ստեղծելուն: Կույսին հարմար են ավելի երկրային նշանները: Ձկներ. Ձկները նույնպես կույսերի նման համեստ ու հնազանդ են: Այդ երկուսը երբեք չեն կարողանա ամուր հարաբերությւոններ ստեղծել:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին կշեռք

(սեպտեմբերի 23 — հոկտեմբերի 22) Կշեռքը կենդանակերպի ամենագիտակից նշանն է: Կին կշեռքը գիտի, թե ինչ է ուզում, երբեք չի նահանջի, մինչև չհասնի իր նպատակին: Տրամաբանող է ու հավասարակշռված: Երբեք չի համաձայնի ավելի քչին, քան ակնկալում է : Նա իրատեսական է ու շփվող: Համապատասխան են. Աղեղնավորը Կշեռքի հակապատկերն է, բայց հենց դա էլ գրավում է այդ երկու նշաններին: Տղամարդն ասես Ալֆա լինի, իսկ կինը՝ Օմեգա: Նրանք իրենց ներդաշնակ են զգում միասին: Առյուծ. Առյուծն ու Կշեռքը իսկական հարազատ հոգիներ են: Նրանք հրաշալի լրացնում են իրար: Համապատասխան չեն Այծեղջյուրը չափազանց լիցքաթափված է նպատակասլաց Կշեռքի համար: Նա Այծեղջյուրի ազատատենչությունը համարում է ծուլության նշան: Նրանց միջև կարող է կիրք բռնկվել, բայց այն շատ արագ կմարի: Կշեռք. Կշեռքը տանել չի կարողանում զգայուն Ձկներին: Կշեռքը միշտ շիտակ է, իսկ Ձկներին դա հունից հանում է:

Կին Կարիճ 

(հոկտեմբերի 23 — նոյեմբերի 21) Ամենահակասական նշանն է: Նա շատ զգայուն է, խանդոտ ու միաժամանակ կրքոտ: Նա տղամարդուց շատ բան է պահանջում: Սուր լեզու ունի: Կարիճ կինը շատ ուժեղ է, բայց եթե կարողանաք նրան նվաճել ու ենթարկեցնել՝ ապա շատ հաջողակ կլինեք: Համապատասխան են Այծեղջյուր. Այծեղջյուրի համբերությունը ու օրհասական իրավիճակներում մտածելու կարողությունը նվաճում են Կարիճ նշանի կանանց: Կարիճն ու Այծեղջյուրը վայելում են միմյանց ընկերակցությունը: Առյուծ. Առյուծը գրավում է կրքոտ Կարիճներին: Նման կանանց ընկերակցությամբ նրանք իրենց լավ են զգում: Համապատասխան չեն Կարիճ. Երկու Կարիճների հարաբերությունները իսկական պատերազմի կվերածվի: Կրքերի նման բռնկումը բնորոշ չէ Կենդանակերպի մյուս նշաններին: Վերջին հաշվով՝ հարաբերությունները կարող են շատ վատ ավարտ ունենալ: Երկվորյակ. Երկվորյակները չափազանց ռոմանտիկ են Կարիճների համար: Կարիճ կինը նրան համարում է համակրելի, իսկ Երկվորյակը հիանում է կրքոտ կին Կարիճով:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Աղեղնավոր

(նոյեմբերի 22 — դեկտեմբերի 21) Աղեղնավոր կինը ոչնչից չի վախենում: Նա պաշտում է ազատությունն ու արկածները: Դա իսկական դրամատիկ կին է: Նա միշտ հետևում է իր սրտի կանչին: Երբ խոսքը սիրո մասին է, նա ընտրում է մեկին, ով կկիսի աշխարհը նվաճելու իր ձգտումը:

Համապատասխան են

Խոյ. Խոյի ու Աղեղնավորի հայացքները համընկնում են, նրանք նույն ուղղությամբ են նայում: Նրանք սիրում են ուրախանալ, թեթև մարդիկ են: Նրանց հարաբերությունները լի են սիրով ու ուրախությամբ:

Ջրհոս. Տղամարդ Ջրհոսը միշտ օգնում է, որ Աղեղնավորը որպես անհատականություն աճի: Նա աջակցում է նրա արկածախնդրությանը ու նրանք երկուսն էլ վայելում են իրենց համատեղ կյանքը:

Համապատասխան չեն

Ցուլ. Ցուլերնբո ւ Աղեղնավորները երկու հակապատկերներ են, երբ խոսքը սիրային հարաբերությւոնների մասին է: Ցուլերը չափազանց երկրային են ամպերում սավառնող Աղեղնավորի համար:

Կույս. Տղամարդ Կույսը կյանքի խիստ ռեժիմի կողմնակից է: Աստված մի արասցե, եթե նրան շեղեք այդ ռեժիմից: Աղեղնավորին դա հարմար չէ, նա չափազանց զբաղված է՝ կյանքի ռեժիմին հետևելու համար:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Այծեղջյուր կին

(դեկտեմբերի 22 — հունվարի 19) Նրանք հումորի գերազանց զգացում ունեն: Այծեղջյուրները կարող են լինել լուրջ ու մեկուսացած, բայց դրա հետ մեկտեղ նրանք համբերատար են ու կարողանում են հմտորեն լուծել բոլոր խնդիրները: Այծեղջյուրները կարողանում են իրավիճակին նայել կողմնակի հայացքով ու տեսնել դրանք լուծելու կամ շրջանցելու ճանապարհները:

Համապատասխան են

Ձկներ. Առաջին հայացքից այդ զույգը հարմար չէ իրար: Բայց Այծեղջյուրը հոյակապ հավասարակշռում է Ձկներին՝ իրեն ու զուգընկերոջը ապահովելով վստահությամբ ու կայունությամբ: Ձկներն էլ իրենց հերթին մի քիչ լույս են մտցնում Այծեղջյուրի կյանք:

Կույս. Դրանք երկու հարազատ հոգիներ են: Նրանք իրենց լավ են զգում իրար հետ, չնայած Կույսը երբեմն կարող է այնպիսի բան անել, որ չի տեղավորվում Այծեղջուրի պատկերացումների սահմաններում:

Համապատասխան չեն

Առյուծ. Այծեղջյուրներին սպանում է Առյուծների անկանխատեսելիությունը: Նա պաշտում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Այծեղջյուրը դա մեծ եսասիրություն է համարում: Գործնական Այծեղջյուրը չափազանց սառն է տաքարյուն Առյուծի համար:

Խոյ. Խոյ տղամարդն անհոգ է ու լողում է հոսանքով,իսկ Այծեղջյուր կինը նպատակասլաց է ու գիտի, թե ինչ է ուզում:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Ջրհոս

(հունվարի 20 — փետրվարի 19) Կին Ջրհոսը միշտ առաջ է շարժվում: Նա ստեղծագործող անհատականություն է, որը ձգտում է ինքնակատարելագործման: Նա չի սիրում ձեռքները ծալած նստել: Սակայն Ջրհոսները չեն կարողանում ցույց տալ իրենց իսկական զգացմունքները: Կին Ջրհոսը գնահատում է իր ազատությունը: Տանել չի կարողանում, երբ իրեն որևէ բան են կարգադրում:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռքը հրաշալի լրացնում է Կին Ջրհոսներին: Երկու նշաններն էլ սիրում են շփվել: Կշեռքը գնահատում է Ջրհոսների ստեղծագործական էությունը ու խելքը: Երկուսն էլ միասին իրենց լավ են զգում:

Երկվորյակ. նրանց միությունը գրավում է շրջապատի ուշադրությունը: Երկվորյակը գուցե միակ նշանն է, որը կարող է Ջրհոսին ամբողջ կյանքում իր կողքին պահել:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճները չափազանց խանդոտ են, ինչը հունից հանում է ազատասեր Ջրհոսներին: Կարիճներին էլ ժամանակի ընթացքում սկսում է զայրացնել Ջրհոսների անհնազանդությունը ու նրանց միությունը փլուզվում է

Ձկներ. Ձկները չափազանց պահանջկոտ են ազատասեր Ջրհոսների համար: Կարիճների նման Ձկներն էլ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Կին Ջրհոսը ընդունում է այն հարաբերությունները, որտեղ իրեն ազատ ու անկաշկանդ է զգում:

Նկարն արգելվում է ներբեռնել կամ վերարտադրել՝ ցանկացած միջոցներով

Կին Ձուկ

(փետրվարի 19-ից մարտի 20) Ձկներին բարդ է հասկանալը: Նրանք զգայուն են ու զգացմունքային: Ձկները ստեղծագործական անձնավորություններ են: Նրանք համեստ են, քնքուշ ու մի քիչ թեթևամիտ:

Համապատասխան են

Խեցգետին: Խեցգետինն ու Ձուկը նույն ալիքի վրա է: Նրանք իրենք էլ են զարմանում, թե որքանով են փոխլրացնում միմյանց: Խեցգետինը իր էությամբ պաշտպան է, իսկ Ձուկը ունի դրա կարիքը:

Այծեղջյուր. Այծեղջյուրը վայր է իջեցնում ամպերում սավառնող Ձկներին, նրանց աջակցություն ու հենարան տալիս: Այծեղջյուրը հիանում է նրա զգայական էությամբ, իսկ Ձուկն էլ պաշտում է նրա իմաստությունն ու վստահությունը:

Համապատասխան չեն

Երկվորյակ: Երկվորյակը չափազանց շիտակ է խոցելի Ձկների համար: Ձկներին ավելի հարմար են իրենց նման զգայական ու ռոմանտիկ նշանները:

Կշեռք. Կշեռքը, ինչպես և Երկվորյակը, չափազանց երկրային է Ձկների համար: Կշեռքի սառնությունն ու անմատչելիությունը վախեցնումէ Ձկներին: Նման հարաբերություններում հնարավոր չէ խուսափել արցունքներից: Եվ կարտասվեն, բնականաբար, Ձկները