Հայաստանի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում, աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր հաղթանակը նվիրեց ծանրամարտիկ՝ Աղասի Աղասյանի, ով վերջերս էր մահացել՝ դաժան ավտովթարի հետևանքով։
Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ դարձա աշխարհի չեմպիոն։ Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ունեցել են իրենց ներդրումն այս հաղթանակում։ Շնորհակալություն հավաքականի մարզիչներին, իմ անձնական մարզիչներին, Գագիկ Ծառուկյանին և Նիկոլ Փաշինյանին։ Այս հաղթանակը, ողջ հայ ազգինն է, բայց ուզում եմ առիթից օգտվեմ և հաղթանակս, որպես սփոփանք՝ նվիրեմ Աղասի Աղասյանին, ով վերջերս է մահացել․ նշել է աշխարհի կրկնակի չեմպիոնը։