24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Ծանրամարտ Սգում է ողջ սպորտային աշխարհը․ Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

Սգում է ողջ սպորտային աշխարհը․ Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

-

Այսօր 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրամարտիկ՝ Աղասի Աղասյանը:

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ծանրամարտիկ Աղասի Աղասյանն իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Այսօր 30-ամյա Աղասի Աղասյանը գիտակցության չգալով մահացել է:

Աղասյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն: Առաջին մարզիկն է, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի համար: Տարբեր տարիների մասնակցել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք...

0
Իմ քայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր էջում գրել է․ Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և...