Գլխավոր Արվեստ Ռոզմարի Ուրքիկո. Ժամադրվեք մի աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է...

Ռոզմարի Ուրքիկո. Ժամադրվեք մի աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է…

Հանդիպեք աղջկա հետ, որը կարդում է…

Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով: Հանդիպեք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից…

Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը: Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են:

Related imageԱհա՛, այն աղջիկն է, որը կարդում է սպասման պահերին մայթեզրին գտնվող սրճարանում: Եթե հայացք նետեք նրա բաժակին, կտեսնեք, որ սերուցքն այդպես էլ մնացել է պռունկին, որովհետև նա ամբողջովին կլանված ընթերցանությամբ թևածում է հեղինակի ստեղծած աշխարհում: Նստե՛ք նրա կողքին: Գուցե նա ձեզ շանթի հայացքով, ինչպես այն աղջիկների մեծամասնությունը, որոնք չեն սիրում, երբ ընդհատում են իրենց ընթերցանությունը: Հարցրեք նրան՝ հավանո՞ւմ է արդյոք գիրքը:

Եվս մեկ բաժակ սուրճ հյուրասիրեք նրան:

Պատմեք նրան, թե իրականում ի՞նչ եք մտածում Հարուկի Մուրակամիի երկերի մասին: Հասկացեք, արդյոք ավարտե՞լ է նա առաջին գլխի ընթերցանությունը, կամ ասում է թե հասկացել է Ջեյմս Ջոյսի “Ուլիսը” պարզապես կիրթ երևալո՞ւ համար: Հարցրե՛ք, նրան դուր գալի՞ս է Ալիսայի կերպարը, թե կցանկանար հայտնվել նրա տեղում:

Հեշտ է հանդիպելը կարդացող աղջկա հետ: Գրքեր նվիրեք նրան ծննդյան օրը, Սուրբ Ծննդին և ծանոթության տարեդարձներին: Պարգևեք նրան բառեր պոեզիայի և երգերի տեսքով: Նվիրեք նրան Պաբլո Ներուդայի, Էզրա Փաունդի, Էննի Սեքստոնի, Էդվարդ Կամինգսի երկերը: Ցույց տվեք նրան, որ հասկանում եք, որ սերը բովանդակված է բառերի մեջ: Պարզե՛ք, զանազանո՞ւմ է նա արդյոք գրքերն ու իրականությունը, և ձգտո՞ւմ է ողջ ուժով իր կյանքը գոնե չնչին չափով նմանեցնել իր սիրած գրքին: Եթե այո, ապա դուք չեք սխալվի ձեր ընտրության մեջ:

Նա ձեզ անկասկած մտերմանալու հնարավորություն կտա:

Կարող եք անգամ ստել նրան: Եթե նա կարողանում է վերլուծել ձեր խոսքերը, ապա կհասկանա, թե ինչն է ստիպում ձեզ ստել, որովհետև բառերի ետևում թաքնված բաներ ևս կան. շարժառիթ, արժեքներ, տարբեր նրբություններ, երկխոսություն: Այնպես որ աշխարհը չի կործանվի:

Սխալվեք նրա մոտ, որովհետև ընթերցող աղջիկը գիտե, որ սխալը հարաբերությունների ավարտ է նշանակում, բայց գիտենալով հանդերձ, որ ամեն բան ունենում է իր վախճանը, թող վստահ լինի, որ դուք կարող եք պատմության համար նոր շարունակություն գրել, որ կարող եք սկսել նորից ու նորից և շարունակել մնալ գրքի հերոսը, նույնիսկ եթե կյանքում մեկ-երկու բացասական կերպար հանդիպեն:

Ինչո՞ւ երկյուղել այն ամենից, ինչ իրականում չեք: Ընթերցող աղջիկը հասկանում է, որ մարդիկ, ինչպես և բնավորությունները, կարող են փոխվել: Իհարկե ոչ “Մթնշաղ” (“Twilight”) գրքերի շարքում:

Երբ դուք գտնեք ընթերցող աղջկա, բաց մի՛ թողեք նրան: Երբ գտնեք նրան գիշերվա ժամը երկուսին գիրքը կրծքին սեղմած արտասվելիս՝ մեկ բաժակ թեյ պատրաստեք նրա համար և գրկեք նրան: Դուք կարող եք կորցնել նրան մի քանի ժամով, բայց նա միշտ կվերադառնա ձեզ մոտ: Նա կարող է խոսել գրքի հերոսների մասին, ասես նրանք իրական լինեն, որովհետև ինչ-որ մի պահի նրանք այդպիսին էլ կան:

Դուք այնքան ուժգին կծիծաղեք նրա հետ, որ կզարմանաք, թե ինչպես ձեր կրծքում սիրտը դեռ չի պայթել: Դուք դեռ կգրեք ձեր կյանքի պատմությունը, կունենաք տարօրինակ անուններով և նախասիրություններով զավակներ: Նա կծանոթացնի ձեր զավակներին Կոշկավոր կատվի և Ասլանի հետ, գուցե հենց նույն օրվա ընթացքում: Դուք տարեց հասակում կքայլեք միասին ձմռանը և երբ դուք ձյունը թափ տաք ձեր կոշիկներից՝ նա քթի տակ Կիտսի բանաստեղծությունը կարտասանի:

Հանդիպե՛ք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է, որովհետև դուք արժանի եք դրան: Դուք արժանի եք աղջկա, ով կարող է ձեզ գունագեղ մի կյանք պարգևել, որը չեք կարող անգամ երևակայել: Բայց եթե նրան առաջարկելու եք միապաղաղություն, ձանձրույթ ու խակ մտքեր, ավելի լավ է միայնակ մնաք: Եթե ցանկանում եք աշխարհը ձեռք բերել և դրանից անդին գտնվող մյուս աշխարհները՝ հանդիպեք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է…

  Կամ ավելի լավ է՝ հանդիպեք աղջկա հետ, որը նաև գրում է…

 

Թարգմանությունը՝ Վարդան Ասլանյանի

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

7 նկարազարդումներ, որոնք ցույց են տալիս, որ անտարբերությունը, ատելությունն և մենակությունը կառավարում են աշխարհը

Գերմանացի նկարիչ Ստեֆան Կրատնը հայտնի էկոլոգ է: Նա ցանկանում է, որ աշխարհը ավելի լավը դառնա: Ստեֆանը կարծում է, որ եթե մեզանից յուրաքանչյուրը փոխի մեր սովորությունները և ...

ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային կլինի

«Ուեմբլիում» կայանալիք ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային կլինի։ Համեմատած, ԵՎՐՈ-2016-ի նույն փուլում ներկայացրած հայտերի քանակ, երկրպագուները Եվրոպայի առաջնության տոմսերի համար 19,3 մլն հայտ են ներկայացրել․ տեղեկացնում է...

Կենդանակերպի 5 ծույլ նշանները

1․Ցուլ Ցուլը գլխավորում է ցուցակը, քանի որ նրան  բնորոշ է վախենալ աշխատանքից ։  Հարմարավետության հանդեպ սերը կարող է հանգեցնել անգործության: Ցուլը հասնում է նպատակներին և...

Ֆրենկենշտեյն ծառեր

Այգեգործության մեջ  գոյություն ունի նման ծառատեսակ, որը  կարող է աճել մի քանի սորտերի պտղից, կամ նույնիսկ տարբեր տեսակի պտուղներից:  Ձեզ հարկավոր չէ մի քանի ծառեր...

5 օգտակար համեմունքներ, որոնք պետք է լինեն ամեն խոհանոցում

Մի քանի համեմունքներ, որոնք պետք է ավելացվեն սննդի վրա, որպեսզի այն ունենա գեղեցիկ համ և բուժիչ հատկություններ:  1․ Սև պղպեղ Սև պղպեղը բարելավում է սննդի կլանումը:...