Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

2004թ. փետրվարի 19-ին, Բուդապեշտում , Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռամիլ Սաֆարովը կատարեց հանցագործություն, ահաբեկչություն, մարդասպանություն, որի համար հետագայում դառնալու էր ազգի հերոս: Աշխարհում երևի միակ երկիրը, որը քնած մարդուն սպանելու համար կարող է սպա հերոսացնել դա Ադրբեջանն է:

2004 թվականի փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց անկողնում քնած Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանի հանրապետությունը կարողացավ հետ ստանալ իր վիժվածքին և սեփական երկրում նրան ազգի հերոս կարգեց, դրան գումարվեց ՝ պաշտոններ, բնակարաններ, մեքենաներ, մի խոսքով իդեալական կյանք, կացնի 16 հարվածի դիմաց:

Դեպքից արդեն անցել է 15 տարի, բայց ադրբեջանցիները դեռ ապրում են նույն անմարդկային բնազդներով: Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերոսի կոչում պարգևեց Ռամիլ Սաֆարովին, դրանից հետո նույն Ալիևը պարգևներ է տալիս մարդ գլխատող իր ահաբեկիչ զինծառայողներին:

Ադրբեջանի ղեկավարը պատրաստ է տարեկան հսկայական գումարներ ծախսել բոլոր այն անձանց վրա, ովքեր պատրաստ են հանուն իր գահի դաժանաբար սպանեն ցանկացած հայի, աշխարհի ցանկացած երկրում։ Ադրբեջանը պետական մակարդակով աջակցում է նման մարդասպան ահաբեկիչներին։ Փոխարենը աշխարհի ամենաբարձր ամբիոններից մարդասպանին պարգևատրողը խոսում է խաղաղության մասին։