Գլխավոր Արվեստ Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է փոխադարձ սիրո կարոտը․ Հովհաննես Գրիգորյան

Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է փոխադարձ սիրո կարոտը․ Հովհաննես Գրիգորյան

 

 

Առավոտ կամ մի քանի խոսք երջանկության մասին

Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է փոխադարձ սիրո կարոտը:

Մարմինները յուղած մարզիկները սրճարաններում

հաճոյախոսում են գիպսի նման լերկ ոտքերով կանանց:

«Amour» կամավոր ընկերության անդամները

եռանդով նետեր են արձակում սիրտ-թիրախների վրա:

-Սիրեցե՜ք մեզ-

երկարոտն աղջիկների շարքերն են անցնում:

-սիրեցե՜ք մեզ,

և մենք կարմրաշուրթ երեխեք կունենանք,

գուլպաներ կգործենք

օրորոց կօրորնեք,

տակաշո՜ր կփոխենք…

…Իսկ ահա մթության մեջ

ինչ-որ մեկը խարխափում է ու առաջ շարժվում,

Ես գիտեմ, նա որոնում է

ինձ կախարդելու ամենահարմար առիթը:

Առավոտվա խառն իրարանցման մեջ

ո՜չ ոք չի իմանա,

թե ով էր առաջինը,

որը քրտինքի մեջ լող տալով

մաքուր զգացմունքներ էր որոնում

զուսպ նախադասությունների շարասյունի մեջ:

Իսկ երբ հոգնությունը կփակի իմ աչքերը,

ես գուցե ձեզ հետ ավելի լուրջ խոսակցություն կբացեմ

և դրա համար

մթության մեջ որոնում- գտնում եմ ձեռքը,

որը խարխփում է չղջիկի նման օդի մեջ

և սեղմում եմ դեմքիս,

և արցունքները կաթում են անծանոթ մատների արանքով…

 

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

7 նկարազարդումներ, որոնք ցույց են տալիս, որ անտարբերությունը, ատելությունն և մենակությունը կառավարում են աշխարհը

Գերմանացի նկարիչ Ստեֆան Կրատնը հայտնի էկոլոգ է: Նա ցանկանում է, որ աշխարհը ավելի լավը դառնա: Ստեֆանը կարծում է, որ եթե մեզանից յուրաքանչյուրը փոխի մեր սովորությունները և ...

ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային կլինի

«Ուեմբլիում» կայանալիք ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային կլինի։ Համեմատած, ԵՎՐՈ-2016-ի նույն փուլում ներկայացրած հայտերի քանակ, երկրպագուները Եվրոպայի առաջնության տոմսերի համար 19,3 մլն հայտ են ներկայացրել․ տեղեկացնում է...

Կենդանակերպի 5 ծույլ նշանները

1․Ցուլ Ցուլը գլխավորում է ցուցակը, քանի որ նրան  բնորոշ է վախենալ աշխատանքից ։  Հարմարավետության հանդեպ սերը կարող է հանգեցնել անգործության: Ցուլը հասնում է նպատակներին և...

Ֆրենկենշտեյն ծառեր

Այգեգործության մեջ  գոյություն ունի նման ծառատեսակ, որը  կարող է աճել մի քանի սորտերի պտղից, կամ նույնիսկ տարբեր տեսակի պտուղներից:  Ձեզ հարկավոր չէ մի քանի ծառեր...

5 օգտակար համեմունքներ, որոնք պետք է լինեն ամեն խոհանոցում

Մի քանի համեմունքներ, որոնք պետք է ավելացվեն սննդի վրա, որպեսզի այն ունենա գեղեցիկ համ և բուժիչ հատկություններ:  1․ Սև պղպեղ Սև պղպեղը բարելավում է սննդի կլանումը:...