24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Պատրաստ ենք համազգեստը հագնենք ու փողոց դուրս գանք. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ

Պատրաստ ենք համազգեստը հագնենք ու փողոց դուրս գանք. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ

-

Իմ խիղճն էլ է ինձ տանջում, և դա է եղել պատճառը, որ ես իմ 22 տարվա աշխատանքը թողել եմ, ես սիրել եմ այդ հիմնարկը: Այս մասին այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ պետի տնօրենի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանը:

«Ես աշխատել եմ գործարանում՝ որպես բանվոր, դրանից հետո զորակոչվել եմ խորհրդային բանակ, դրանից հետո անցել եմ ծառայության և ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատել: Բայց էդ պարտքի զգացումը, ցավն ու դառնությունն են ստիպել, որ ես հրաժարական տամ ու դուրս գամ աշխատանքից: Նույնը՝ իմ գործընկերներին»,- ասաց Համբարձումյանը:

Նա նշեց, որ իրենցից ոչ մեկ հրապարակային մարդ չէ և իրենք սովոր չեն լրատվական միջոցների հետ շփվեն, հաղորդակցվեն, բայց այսօր գնացել են այդ քայլին, որպեսզի անեն ձեռքից եկածը:

«Նույնիսկ պատրաստ ենք համազգեստը հագնենք ու փողոց դուրս գանք: Դա ձեզ համար սովորական պրոցես է, մեզ համար դա գերլարում է: Մեր խնդիրն այն է, որ մարդիկ արթնանան, զգան, ռեստորաններում ուտել-խմելը դադարի, մարդիկ գոնե դառնությունը զգան, ցավ ապրեն, երկրի դարդով ապրեն: Պետք է անենք ամեն ինչ օրենքի շրջանակներում՝ օրինական բողոքների, ցույցերի շրջանակներում: Ես չեմ կարող ձեզ ասել՝ գիտե՞ք ինչ կա, մենք վաղը զենք ենք վերցնելու ու գնալու ենք իշխանափոխության: Իրավունք չունեմ»,- ասաց Համբարձումյանը:

- Advertisment -