24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր «Մեծ ծրագիր ունեն,… պատերազմի հոտ է գալիս» Արկադի Տեր Թադևոսյան

«Մեծ ծրագիր ունեն,… պատերազմի հոտ է գալիս» Արկադի Տեր Թադևոսյան

-

Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ — մայոր Արկադի Տեր — Թադևոսյանն այս օրերին նախընտրում է քիչ խոսել. «Ասելու շատ բան կա, բայց ինչպե՞ս ասեմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արկադի Տեր Թադևոսյանը,- այն, ինչ տեսնում եմ, ասելու բան չի։ Տարածաշրջանը լարված է, Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը։

Ի՞նչ կատարվեց Այա Սոֆիայի տաճարի հետ։ Բոլորն ասում են՝ Էրդողանն այն մզկիթի վերածեց, բայց դա Էրդողանի միանձնյա որոշումը չի եղել, այլ Թուրքիայում ապրող մուսուլմանների, որն իրականացվեց Էրդողանի ձեռքով։ Թուրքիան հզորանում է։ Միաժամանակ մի քանի պետությունների հետ կռիվ է սկսել, հիմա էլ Ադրբեջանին է դասեր տալիս, թե ինչպես պետք է կռիվ անել, իսկ Ադրբեջանը միայնակ չէ, նրա մեջքի հետևում Իսրայելն է՝ Անգլիայի ու ԱՄՆ-ի հետ։

Մեծ ծրագիր ունեն, երբ վերլուծում ես՝ պատերազմի հոտ է գալիս։ Հիմա էլ զորավարժություններ են սկսել, որի նպատակը ուժի ցուցադրումն է։ Ուզում են, որ մենք ազատե՞նք տարածքները՝ մերոնք չեն ազատի, Ռուսաստանի Դաշնությունը՝ նույնպես։ Իրավիճակը պետք է ճիշտ հասկանալ՝ այստեղ մի պետությունը մյուսի դեմ չի ելել, այլ մի խումբ պետություններ կռվում են մեկ այլ խումբ պետությունների դեմ»։

- Advertisment -