Գլխավոր Արվեստ Պաբլո Ներուդա․ Մի մնա, թեկուզ մի օրով ինձնից հեռու մի մնա

Պաբլո Ներուդա․ Մի մնա, թեկուզ մի օրով ինձնից հեռու մի մնա

Մի մնա, թեկուզ մի օրով ինձնից հեռու մի մնա,
չգիտեմ ինչպես ասել, որ օրը ձգվելու է երկար,
ես կսպասեմ քեզ ինչպես դատարկ կայարանում,
երբ սպասում են ինչ-որ տեղ ննջող գնացքներին:

Չգնաս, թեկուզ մի ժամով, քանզի ինքդ գիտես՝
այդ ժամին են կուտակվում կաթիլներն անքնության,
ու գուցե ծուխը թափառող, որ իր համար տուն է փնտրում,
նույնիսկ գա ինձ այցելության` սպանելու սիրտս կորած:

Ա՜խ, թող որ չհալվի քո ուրվագիծը ավազի վրա,
ա՜խ, թող որ չթարթեն կոպերդ դատարկության մեջ…
մի գնա, սիրելիս, թեկուզ մի վայրկյան,

քանզի այն րոպեին, երբ արդեն հեռացած լինես ինձնից,
ոտքի տակ կտամ արար աշխարհը հարցնելու համար՝
հե՞տ ես գալու դու, թե թողնելու ես, որ մեռնեմ դանդաղ:

Իսպաներենից թարգմանեց՝ Ռուզաննա Պետրոսյանը

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

video

«Արարատ Արմենիա» – «Ֆ91 Դյուդելանժ». Հայկական ակումբը ևս մեկ քայլով մոտեցավ հրաշքին (տեսանյութ)

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեծ ֆուտբոլային իրադարձություն տեղի ունեցավ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը հանդես եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ...

Վուլվերհեմփթոնը հաղթելով Փյունիկին պատմական նվաճման է հասել

ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, անգլիական «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ՝ 4։0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում անգլիական ակումբը առավելության հասնելով...

Կենդանակերպի նշաններ, որոնք արժանի են երկվորյակներին

Թվում է, թե ոչինչ ավելի հեշտ չէ, քան հարաբերություններ հաստատել Երկվորյակի հետ։ Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, բաց են հաղորդակցման, դրական և ուրախ են։ Այնուամենայնիվ,...

6 արտահայտություններ, որոնք ծնողները երբեք չպետք է ասեն իրենց երեխաներին

Շատերը թերագնահատում են բառերի ուժը, բայց մի անհեթեթ արտահայտություն կարող է փոխել մարդու ամբողջ կյանքը: Սա հատկապես վերաբերում է այն երեխաներին, որոնք ամեն ինչ սրտին...

6 կենդանակերպի նշաններ, որոնք ծնվել են միմյանց համար

1․Կշեռք + Կարիճ Կշեռքը և կարիճը զարմանալի ընկերներ և գործընկերներ են, քանի որ երկուսն էլ գաղտնի են խոսում կրքի մասին:Կշեռք վերցնում է խորհրդատուի դերը և...