Ղազախստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը լքել է երկիրը դուստրերի հետ։ Այս մասին հայտնում ղազախական Orda-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք տեղեկություն ունենք, որ առաջին նախագահն ու նրա դուստրեն՝ իրենց ընտանիքներով, լքել են Ղազախստանը։ Երկրում մնացել է նրա մեծ եղբայրը՝ Բոլատ Նազարբաևը»,- գրում է կայքը։
Հունվարի 7-ին Ալմաթիում ձերբակալվել է Նազարբաևի ազգակիցը՝ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Սամատ Աբիշը։ Թե ինչ պատճառով է նա ձերբակալվել, առայժմ հայտնի չէ։