Այսօր,  հայտնի է դարձել, որ մահացել է ռուս հայտնի մոդել` Օլգա Պանտյուշենկովան: Հայտնի մոդելը  44 տարեկան էր: Ինչպես հայտնի է դարձել, 90-ականների Եվրոպայի խոշորագույն նորաձևության ապրանքանիշեների նորաձևության մոդելը մահացել է` Սանկտ Պետերբուրգում՝ քաղցկեղից:

Օլգան, վերջին տարիներին պայքարել է հիվանդության դեմ: Պանտյուշենկովան մահացել է փետրվարի 6-ին, սակայն նրա հարազատները, այդ լուրը նոր են  հաստատել:

Պանտյուշենկովայի հաջող մոդելային  կարիերան սկսվել է 1991 թվականին երբ նա ԽՍՀՄ Սուպերմոդել մրցույթում գրավեց երրորդ հորիզոնականը, այդ ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր: Այնուհետև նրան նկատեցին   համաշխարհային մոդելավորման գործակալությունները:

Պանտյուշենկովան աշխատել է մի շարք հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են`  Christian Lacroix-ը, Christian Dior-ը, Chanel-ը, Kenzo-ն, Cacharel-ը, Valentino-ն, Balenciaga-ն, Thierry Mugler-ը և այլ հատնի ընկերությունների հետ: