Բուխարեստում այս օրերին կայանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց Արսեն Ջուլֆալակյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցեց Բուլղարիան ներկայացնող Ալեքսանդրովի հետ:

Լարված պայքարում մեր ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով ու Հայաստանի հունահռոմեական հավաքականի նվաճեց բրոնզե մեդալ: