24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր ԼՀԿ-ի պարզաբանումը՝ խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (լուսանկար)

ԼՀԿ-ի պարզաբանումը՝ խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (լուսանկար)

-

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարզաբանումը՝ խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

«Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված:

Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին: Կից նկարներում տեսանելի է Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները, ինչի առկայությունը բնականաբար վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին: Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին:

Անհասկանալի է, թե Համլետ Զարոյանի կողմից միջադեպից անմիջապես հետո իրավապահներին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ինչո՞ւ է shamshyan.com-ը ներկայացրել այնպես, իբրև Զարոյանը հարձակման համար բերման է ենթարկվել: Զարոյանը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին:

Կից ուղարկում ենք Արեն Պետունցի գրառման հղումը և լուսանկարներ»,- նշված է պարզաբանման մեջ:

Опубликовано Aren Petunts – Արեն Պետունց Суббота, 8 августа 2020 г.

- Advertisment -