24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Մանրամասներ Պուտինի ու Ալիևի հեռախոսազրույցից

Մանրամասներ Պուտինի ու Ալիևի հեռախոսազրույցից

-

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց ընդհանուր հանձնառությունը, հավելել են Կրեմլից։

Ավելի վաղ Իլհամ Ալիևին շնորհավորական հեռագիր էր հղել նաև Վլադիմիր Պուտինը։

- Advertisment -