24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Տեսախցիկը արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը (տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը (տեսանյութ)

-

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 29-ին, Աբովյան քաղաքում Toyota RAV4-ի վարորդի կողմից տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին: Վարորղը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել էր: Օպերատվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը և մինչ նրանք դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ հետիոտնը մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

0
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։ Երեխան հիվանդանոց է...