24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ 30 տարվա սպասումը ավարտված է. «Լիվերպուլը»՝ ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն

30 տարվա սպասումը ավարտված է. «Լիվերպուլը»՝ ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն

-

«Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Հեռավոր 1990 թվականից հետո մերսիսայդյան ակումբին չէր հաջողվում դառնալ Անգլիայի լավագույն թիմ։

1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չէր հաղթել այս մրցաշարում։ «Կարմիրները» բազմաթիվ անգամ մոտ են եղել հաջողությանը, ինչպես օրինակ 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին նրանք սպասեցին ուղիղ 30 տարի։

Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ունի 86 միավոր և արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը քիչ առաջ պարտվեց «Չելսիին» 1-2 հաշվով։ Հենց այս արդյունքից հետո էլ «մերսիսայդցիները» անհասանելի դարձան բոլորի համար։

«Լիվերպուլը» իր փառահեղ պատմության ընթացքում 18-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և առաջին անգամ վերջին 30 տարում։

Շնորհավորում ենք «Լիվերպուլի» բոլոր երկրպագուներին անչափ երկար սպասված չեմպիոնության և պատմական մրցաշրջանի համար։

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Վարչապետի որդին արդեն տանն է (լուսանկար)

0
Վարչապետի որդին արդեն տանն է։ Աշոտի գլխավորությամբ, բարի վերադարձ բոլոր զինվորներին։ 🙏🇦🇲 Նկարը` Շուշան Փաշինյանի ինսթագրամի էջից։ https://www.facebook.com/901070396949786/posts/1402222403501247/?d=n