Լեզու. յուրաքանչյուր ազգ իր գոյության ընթացքում ձևավորել է բառերի մի խումբ, որով հասկանում են միմյանց, անգամ նորածին երեխան  ծնված օրվանից սովորում է այդ լեզուն։ Ժամանակի ընթացքում մարդը կատարելագործվել է սովորելով օտար լեզուներ, սակայն յուրաքանչյուր մարդու հոգու խորքում արմատացած է իր մայրենի լեզուն։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի յուրաքանչյուր տարի  փետրվարի 21֊ին նշվում է մայրենի լեզվի օրը։

Ցավոք սրտի 21֊րդ  դարում լեզուն շատ է աղավաղվում, շատերն օգտագործում են օտարածին բառեր ավելի շատ  քան իրենց մայրենին։ Մարդիկ ամաչում են խոսել բարբառով չգիտակցելով, որ բարբառը մայրենի լեզվի մի մասն է։ Գնալով   ավելի արդիական են դառնում Խ.Աբովյանի խոսքերը . 《Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես》։

Մեր օրերում շատ են կիրառվում նաև փոխառություններ , մեզանից շատերը հաճախ հայկական 《շնորհակալության》փոխարեն նախընտրում ենք ֆրանսիական տարբերակը՝ 《մերսի》, սակայն դա էլ իր ծագումնաբանությունը ունի. 1908թվականին կոմս Լուի Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է Երևանի նահանգի  ռազմական կառավարիչ, Բոնապարտը կանխել է հայ֊թաթարական  բախումները և հենց նրա օրոք երևանցիների բառապաշարում հայտնվեց և սիրվեց ֆրանսերեն 《մերսի》բառը ։

Շնորհավոր մայրենի լեզվի օրը, սիրեք ձեր մայրենի լեզուն։