24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ «Լեգանեսի» գործադիր տնօրեն. Բարսելոնան անարդարացի վարվեց մեր նկատմամբ

«Լեգանեսի» գործադիր տնօրեն. Բարսելոնան անարդարացի վարվեց մեր նկատմամբ

«Լեգանեսի» գործադիր տնօրեն Մարտին Օրտեգան, հարձակվող Մարտին Բրայթվայթի «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ՝ հանդես է եկել քննադատական և մեղադրական հայտարարությամբ:

«Կատալոնացիներին թույլատրվեց ձեռք բերել խաղացողին Դեմբելեի վնասվածքի պատճառով, նրանք ակտիվացրին Մարտինի փոխհատուցման մասին կետը: Մենք չէինք պատրաստվում որևէ բանակցություն վարել «Բարսելոնայի» հետ: Հսկայական վնաս է հասցվել մեզ: Մենք չենք կարող ընդունել, որ մի ակումբ կարող է մեկ այլ ակումբի խաղացող ձեռք բերել միակողմանիորեն:

Ներկայիս կանոններն ու կանոնակարգերը անարդար են, և մենք ամենուրեք կաղաղակենք ենք դրա մասին, դրանք հակասում են ակումբների միջև հավասարության սկզբունքին: Լեգանեսը իրեն տուժող կողմ է համարում: Մենք միայն հաջողություն ենք մաղթում Բրայթվայթին, նա գործել է ինչպես պրոֆեսիոնալ»,- մեջբերում է Օրտեգային ակումբի մամուլի ծառայությունը:

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Most Popular

Recent Comments