Փետրվարի 24-ին կայացել է Օսկարի ամենամյա  91-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են ստացել հետևյալ ֆիլմարտադրողները և դերասանները:

Картинки по запросу օսկար մրցանակաբաշխություն

Լավագույնի ֆիլմի անվանակարգում օսկարի արձանիկը ստացել է սևամորթ երաժշտի և նրա իտալացի վարորդի մասին ֆիլմը` «Կանաչ գիրքը»։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» սև–սպիտակ ֆիլմը՝ մեքսիկացի տնային աշխատողների մասին։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոլմանը, ով կերտել  է Աննա Ստյուարտ թագուհու կերպարը «Ֆավորիտուհի» ֆիլմում։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Ռեջինա Քինգը, որը շատերին հայտնի է «Հանցագործություն ամերիկյան ձևով» և «Մեծ պայթյունի տեսություն» սերիալներից։ Դերասանուհին օսկարի արձանիկը ստացել է «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում կերտած կերպարի համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը, ով մարմնավորել է լեգենդար Ֆրեդի Մերկուրիին «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում։

Картинки по запросу օսկար մրցանակաբաշխություն

Ակադեմիայի այդ ընտրությունն ամենասպասված էր քննադատների շարքում, բայց Մալեքի ելույթը տարակուսանքի է մատնել ներկաներին. նա շնորհակալություն է հայտնել Queen խմբին` ոչ մի խոսք չասելով ֆիլմի ռեժիսոր Բրայն Սինգերի մասին, որը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո վտարանդի է համարվում Հոլիվուդում։

Картинки по запросу օսկար մրցանակաբաշխություն

Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Մահերշալա Ալին՝ «Կանաչ գիրք» ֆիլմում դերի համար։ «Աստղը ծնվեց» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն սաունդթրեքի համար. այն Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի կատարմամբ Shallow երգն է։ «Սարդ մարդը. տիեզերքների միջով» մուլտֆիլմը Օսկար է նվաճել լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Կուարոնի «Ռոման» արժանացել է նաև պարգևի «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում։