24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմից

Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմից

-

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում ներողություն է խնդրել կնոջից.

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ կնոջից՝ Քիմից, որ հանրայնացրել եմ այն, ինչը խիստ անձնական էր: Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես ինքը՝ ինձ: Քի՛մ, գիտեմ, որ ցավեցրել եմ քեզ, ների՛ր ինձ: Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք, որ օրերս Քանյե Ուեսթը մի շարք գրառումներ էր կատարել, որտեղ ասվում էր, որ արդեն 2 տարի է ցանկանում է բաժանվել Քիմից. սակայն հետո ջնջել է դրանք:

Իրավիճակը պարզաբանելով՝ Քիմն էլ իր հերթին հայտարարություն է տարածել՝ ասելով, որ իր ամուսինը տառապում է բիպոլյար խանգարմամբ, և կոչ է արել վերջինիս հանդեպ ցուցաբերել կարեկցանք:

Չի բացառվում նաև այն փաստը, որ Քանյե Ուեսթի Twitter-յան էջը այժմ գտնվում է նրա մենեջերների ձեռքում, և այս գրառմամբ նրանք ցանկանում էին պարզապես մեղմացնել աղմուկը:

- Advertisment -