Իրաքում  25-ամյա կինը, բնական ճանապարհով յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ և 1 տղա: Իրաքի պատմության մեջ, սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է:

Հետաքրքիրն այն  է, որ երեխաները արհեստական բեղմնավորմամբ լույս աշխարհ չեն եկել։  Բացի այդ, երեխաները ծնվել են բնական ճանապարհով՝ առանց կեսարյան հատման: Ըստ բժիշկների՝ երեխաները թեև թերհաս են ծնվել, սակայն լիովին առողջ են:

Այժմ ծննդկանը և նորածիններն իրենց լավ են զգում: Զույգն արդեն երեք երեխա ուներ, այնպես որ այժմ, նրանք 10 երեխա են մեծացնելու:

«Մենք մտադիր չէինք շատ երեխաներ ունենալ, սակայն Աստված մեզ տվեց այս օրհնությունը և մենք ընդունեցինք այն»,-ասել  է երեխաների հայրը՝ Յուսեֆ Ֆալդը: