24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Ինստագրամին «բռնացրել» են օգտատերերին տեսախցիկով հետևելու մեջ

Ինստագրամին «բռնացրել» են օգտատերերին տեսախցիկով հետևելու մեջ

-

Ինստագրամի օգտատերերը նկատել են, որ ծրագիրը «թաքուն» ակտիվացնում է դիմային տեսախցիկը, գրում է The Verge-ը:

Նշվում է, որ այս անցանկալի ակտիվության մասին առաջինը իմացել են Այֆոնի այն օգտատերերը, ովքեր ակտիվացրել էին iOS 14-ի բետա-տարբերակը, քանի որ դրա մեջ հայտնվել է ծանուցման ֆունկցիա միացրած տեսախցիկի մասին: Օգտատերերը նկատել են, որ ակտիվության ցուցիչը աշխատում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ուղղակի թերթում էին նկարները:

Ինստագրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս իրավիճակը ստեղծվել է ծրագրի մեջ առկա սխալից, որը հիմա լուծվում է: Նրանք հավաստիացրել են, որ ծրագիրը միացնում է տեսախցիկը միայն այն ժամանակ, երբ ցանկանում է օգտատերը:

- Advertisment -