Ադրբեջանական Turan գործակալության ղեկավար Մեհման Ալիևը բացատրել է, թե ի՞նչու է գործակալության խմբագիր՝ Շահին Հաջիևը ժամանել Հայաստան:

Մեհման Ալիևի խոսքով՝ Հաջիևն արդեն 3 օր է՝ Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: Тuran.az-ի հաղորդմամբ՝ Երևանում Հաջիևը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ, իսկ սպասվելիք ռեպորտաժների թեմաները կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, տարածաշրջանային իրավիճակը:

Այցին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։