24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Խոհանոց Ինչպես բարձրացնել իմունիտետը․ 8 մթերք

Ինչպես բարձրացնել իմունիտետը․ 8 մթերք

-

Իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է հիվանդածին մանրէներից ու վիրուսներից։ Իսկ ի՞նչ անել իմունիտետը բարձրացնելու համար։ Ահա 8 ամենաօգտակար մթերքներն ու ըմպելիքները, որոնք կօգնեն ձեզ հեռու մնալ վիրուսներից ու տարատեսակ վարակներից։

 

Բրոկոլի

Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (A, C, E) ու օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։
Բրոկոլին ունի հակավիրուսային պաշտպանիչ ազդեցություն և խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում ու զերծ լինել ոչ միայն վիրուսային, այլև ալերգիկ հիվանդություններից։

Սխտոր

Սխտորը, շնորհիվ իր մեջ պարունակող օգտակար ու բուժիչ նյութերի, համարվում է հակավիրուսային միջոց։ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2-3 ատամիկ սխտոր իմունիտետն արագ բարձրացնելու համար։

Ծովամթերք

Սննդակարգի պարտադիր մասը պետք է կազմի նաև ծովամթերքը, որը հարուստ է ցինկով ու սելենով։ Վերջիններն էլ ոչ միայն օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ օգտակար նյութերով, այլև նպաստում են իմունիտետի բարձրացմանը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղի օգտակարությունն ու մեծ ազդեցությունը իմունային համակարգի վրա գիտականորեն ապացուցված է։ Այն ունի հակաբորբոքային հատկություն, ինչի շնորհիվ էլ պայքարում է տարատեսակ հիվանդությունների ու վիրուսների դեմ։

Յոգուրտ և այլ կիսաթթվային մթերքներ

Կիսաթթվային մթերքները նպաստում են իմունիտետի բարձրացմանը և բացի այդ, հարուստ են նաև D վիտամինով։ Այս մթերքները պետք է կազմեն սննդակարգի պարտադիր մասը, ովքեր ունեն ցածր իմունիտետ։

Կանաչ թեյ

Կանաչ թեյն ունի անտիսեպտիկ նշանակություն։ Այս ըմպելիքը կարողանում է պայքարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ։

Ընկուզեղեն

Խորհուրդ է տրվում ընկուզեղենն օգտագործել վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների, ինչպես նաև ցածր իմունիտետի դեպքում։ Դրանք պարունակում են հսկայական քանակությամբ վիտամիններ, որոնք կարևոր են առողջ օրգանիզմ ունենալու համար։

Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմերը պարունակում են վիտամին B6 և Е, ինչպես նաև ֆոսֆոր ու մագնիում։ Այս օգտակար նյութերի փունջը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։

Եղեք տեղեկացված և առողջ։

- Advertisment -