Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Հրազդանի կամրջի առեղծվածը. Դրա բացահայտումը սենսացիա կլինի գիտական աշխարհում

Հրազդանի կամրջի առեղծվածը. Դրա բացահայտումը սենսացիա կլինի գիտական աշխարհում

Հայրենական պատերազմի տարիներին, Երևանում տեղի է ունեցել մի առեղծվածային դեպք, որը կարող էր գլխիվայր շրջել համաշխարհային էվոլյուցիայի մասին պատկերացումները։ Այդ եզակի ու անգին գտածոն ժամանակի ու երևույթների բերումով մնացել է բետոնի տակ։ Չնայած դրան՝ այդ պատմությունը մինչ այժմ շատերին հանգիստ չի տալիս։

1943 թվականին Երևանում կառուցվում է ռազմավարական և ճարտարապետական կարևորություն ունեցող օբյեկտ՝ Հրազդանի կամուրջը։ Աշխատանքի ամենաթեժ փուլում, փոքր բրիգադի ղեկավար Հրանտ Հովհաննիսյանը, վտանգելով սեփական կյանքը, հանկարծակի ստիպված էր որոշ ժամանակով կանգնեցնել շինարարական աշխատանքները ու այն էլ այն ժամանակ, երբ բետոնի շաղախը  արդեն բերել էին։ Բանն այն է, որ նրան հայտնում են զարմանալի, չտեսնված մի իրի մասին։

Զարմանահրաշ գտածոն

Կամրջի կենտրոնական հենային կոնստրուկցիայի համար հիմքը փորելուց, գետի հունի մեջ, երբ արդեն հասել էին հարկ եղած խորությանը, շինարարները հանկարծակիորեն բախվեցին ճշգրիտ ձև ունեցող՝ մետաղական սյան կոնաձև գագաթի։ Անկասկած, դա արհեստական, այսինքն՝ բանականությամբ ստեղծված օբյեկտ էր։

Շինարարական բոլոր աշխատանքները պետք է իրականացվեին շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ պատերազմական իրավիճակում ցանկացած հետաձգում կարող էր տրիբունալ արժենալ ։ Սակայն, Հրանտին դա չէր վախեցրել, ով հետաձգել էր բետոնի շաղախը լցնելը։

«Պապս դատված է եղել, իսկ դա նշանակում է, որ նրա բոլոր երեխաները պետության համար անցանկալի էին։ Բայց, քանի որ հայրս լավ էր հասկանում շինարարությունից ու «գերազանցիկ» էր սովորել, նրան բրիգադ էին վստահել։ Այսինքն՝ այս հանգամանքն էլ էր ծանրացնում նրա վիճակը, բայց նա որոշել էր աշխատանքները շարունակելուց առաջ զեկուցել ղեկավարությանը։ Բանն այն է, որ հորս պատմածով, երբ նա ձեռքերը դրել էր մետաղական կոնի վրա, դրանից եկող հզոր ուժ ու անհավանական էներգիա էր զգացել» պատմում է Հրանտ Հովհաննիսյանի որդին՝ Արամայիս Գարեգինյանը։

Ամենայն հավանականությամբ դրանք ալեհավաքներ են, որոնք հոգևոր կամրջի նման  մի բան են։ Կարծում եմ՝ Աիդա Տեր-Կարապետյանը հենց դա է նկատի ունեցել»։

Եթե այդ զարմանալի գտածոներն իսկապես կապի միջոցներ են, ապա պետք է պարզենք՝ ինչ են դրանք կապակցում միմյանց։

Մասնագետներն եկել են այն եզրահանգման, որ երկու կամ երեք նման սյուներ հայտնաբերելու համար պետք է լրիվ այլ միջոցներ ու այլ տեխնիկա կիրառել։ Արամայիսի խոսքով՝ պետական կառույցները դեռ հետաքրքրված չեն նման հարցերով, թեև այդ բացահայտումն իսկական սենսացիա կլինի գիտական աշխարհի համար ու, հնարավոր է, անդառնալիորեն կփոխի մեր պատկերացումները էվոլյուցիայի մասին։

 

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

video

Երազանք, որն այդպես էլ մնաց անկատար, Ֆինլանդիան ջախջախեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում, ֆիննական Տուրկ քաղաքում՝ Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Մեր ընտրանին պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին...
video

Արամ Հայրապետյանի կոպիտ սխալը․ Ֆինլանդիան վերջնականապես սպանում է մեր շանսերը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում, ֆիննական Տուրկու քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականը մրցում է՝ Ֆինլանդիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը, 31-րդ րոպերին բացել է՝ Ֆրեդրիկ Յենսենը։
video

Հերթական խայտառակ ֆուտբոլը մեր ընտրանու մասնակցությամբ, խոսքերն ավելորդ են (տեսանյութ)

Հերթական անգամ մենք ականատես եղանք, Հայաստանի ազգային հավաքականի ամոթալի խաղին՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի՝ Լիխտենշտեյնի հետ պայքարում։ Մեր ընտրանին, խաղասկզբում հաղթելով, ձեռքից բաց թողեց...

Հֆֆ-ի զավեշտալի պատասխանը՝ Ֆինլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի էջում պատասխանել է Ֆինլանդիային, որն ավելի վաղ մեր ընտրանուն խորհուրդ էր տվել տաք հագուստ ունենալ, քանի որ Տուրկույում...
video

Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղի 19-րդ րոպեին, մեր հարձակվող Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում մեր ընտրանուն։