Այսօր՝ փետրվարի 20-ին,  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպում ունեցավ բուհի ուսանողների հետ։

Հունվարի 25-ի Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ, Արսեն Ջուլֆալակյանը  պատրաստակամություն էր հայտնել պարբերաբար քննարկումներ կազմակերպել ուսանողների հետ և լսել  ՀԿՖՍՊ-ի ուսանողների կածիքներն ու առաջարկվող խնդիրները։
Ուսանողների հետ հանդիպմանը անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաներին ողջունեց, ՀՖԿՍՊԻ-ի Ուսանողների հետ կապված հարցերով ռեկտորի խորհրդական՝ Հակոբ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում, Հ. Հակոբյանը ընդգծեց, որ Օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանի` խորհդի նախագահ ընտրվելու փաստը՝ բուհում առաջացրել է մեծ ոգևորություն և արթնացրել հույս ու հավատ, որ Ջուլֆալակյանի նախագահությամբ կիրականցվեն ֆիզիկական կրթության ու սպորտի զարգացմանը նպատակաուղղված քայլեր ու ծրագրեր:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ինստիտուտ-Õ« լուսանկարը: Պատասխանելով ուսանողների հարցերին ու անդրադառնալով բուհերին տված գիտելիքներին՝ Ջուլֆալակյանը շեշտեց, որ ժամանակակից ուսանողը պետք է խստապահանջ լինի՝ առաջին հերթին ինքն իր նկատմամբ։ Պետք է պայքարի, ոչ թե բավարար կամ միջին, այլ որակյալ կրթություն ստանալու համար:
Այս առումով, խորհրդի նախագահը հորդորեց ուսանողներին՝ բուհում անցկացրած իրենց ժամանակը տնօրինեն խելամտորեն և օգտակար՝ սովորեն օտար լեզուներ՝ զարգացնելով իրենց մասնագիտական ունակությունները:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ինստիտուտ-Õ« լուսանկարը: Խորհրդի նախագահի ընդգծմամբ` ներկա ժամանակներում հաջողության ու ձեռքբերումների հիմքում լավ կրթությունն է: Ա. Ջուլֆալակյանը շեշտեց նաև՝ գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը:
Քննարկելով ոչ օլիմպիական մարզաձևերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, մարզիկների՝ Ազգային բանակ զորակոչմանը, ուսանող-մարզիկների գործունեությանը վերաբերող հարցերը` Ջուլֆալակյանը ներկայացրեց բարձրաձայնված խնդիրների լուծման հեռանկարային ուղղությունները և հավաստիացրեց, որ Ազգային Ժողով պատվիրակված է, իր գործունեությամբ նպաստելու ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում առկա բացթողումների ու խոցելի կողմերի հաղթահարմանը:
Քննարկման ավարտին Ա. Ջուլֆալակյանը նշեց, որ, որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր բոլոր որոշումները միտված են լինելու մրցունակ բուհական, կրթական համակարգի զարգացմանը և խոստացավ, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական: