Հեղափոխություն անել մեդիա ոլորտում։ Այս միտքն է ստիպել հիմնադրել WearmTV-ին։ Մենչ Քոչարյան

0

-Ողջույն Մենչ ջան, շնորհակալություն, որ ընդունեցիք հարցազրույցի հրավերը։ Ես վստահեմ ,որ Ձեր լսարանին կհետաքրքրի այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ես Ձեզ կտամ․ Պատրաստ ե՞ք։

Ողջույն իմ շատ սիրելի Ջուլի, շնորհակալություն հրավերի համար։ Այո իհարկե։

-Ես տեղյակ եմ , որ դուք հանդիսանում եք Դետեկտիվ Ֆռեդ հաղորդաշարի Ռեժիսորը, կպատմե՞ք ի՞նչպես առաջացավ Հաղորդաշարի մտահաղացումը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում այն և արդյո՞ք արդարացվել է այդ նպատակները։

Մտահաղացումը առաջացավ այն ժամանակ , երբ համացանցում որոնում էի Հայկական արդադրության Դետեկտիվ հաղորդաշարեր։ Չգտնելով ոչ մի բան, որոշեցի ինքս պատրաստել։ Կապ հաստատեցի սցենարիստ Լևոն Պողոսյանի հետ, որպեսզի ինձ տրամադրի սցենար՝ հաղորդաշարը իրագործելու համար։ Առաջին հաղորդաշարը տեսնելով՝ պրոդյուսեր Մերի Սարգսյանը առաջարկեց, որպեսզի այն ցույց տանք՝ հայ կինոռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին։ Դիտելուց հետո, Հրաչ Քեշիշյանը առաջարկեց , որպեսզի այն հեռարձակվի Արմնյուզ հեռուստաալիքով, որի համար շատ շնորհակալ եմ նրան։ Ֆռեդը հեռարձակվեց մեկ եթերաշրջան՝ Արմնյուզում։

-Իսկ ինչու՞ հաղորդաշարը այլևս չի հեռարձակվում Արմնյուզ հեռուստաալիքով

Պատճառները շատ են, բայց նշեմ ամենա կարևորները։ Նկատած կլինեք, որ հաղորդաշարը անիմացիոն է, դրանից էլ կարող ենք հետևություն անել , որ այն խլում է ահռելի ժամանակ, երբ ստեղծագործական թիմում ընդամենը աշխատում են 3 հոգի։ Ես և երկու սցենարիստները՝ Լևոն Պողոսյանը և Մերի Ավչյանը։ Եվ շաբաթական պատրաստել մեկ հաղորդաշար՝ այդքան էլ հեշտ չէ, քանի որ մեզ համար կարևոր չէ քանակը։ Մենք աշխատում ենք հայ հանդիսատեսին տալ որակյալ «կոնտենտ»՝ թեկուզ ամիսը մեկ անգամ։ Բացի դա, հաղորդաշարը նախատեսված է երիտասարդների համար։ Բոլորս էլ գիտենք, որ մեր երտասարդների շատ չնչին տոկոսն է դիտում հեռուստացույց ։ Այդ իսկ պատճառով՝  մեր թիմը որոշեց 2 -րդ եթերաշրջանը չցուցադրվի հեռուստատեությամբ։ Եղել են նաև առաջարկներ, այլ հեռուստաալիքներից՝ որոնք մերժվել են։

-Դետեկտիվ Ֆռեդ հաղորդաշարի մեկնաբանություններում նկատեցի, որ Ձեր հաղորդաշարը համեմատում են Ռուբեն Եսայանի՝ Բացահայտում հաղորդաշարի հետ։ Արդյո՞ք իրար նման են այդ երկու հաղորդաշարը և Ռուբենին համարում ե՞ք Ձեզ մրցակից։

Ես ինքս նմանություն չեմ տեսնում, թող համեմատեն։ Նշեմ, որ Ռուբենը իմ մտերին ընկերների ցուցակում է։ Նրան ինձ մրցակից չեմ համարում, քանի որ մեր երկուսի նպատակնել մեկն է՝ տալ հետքրքիր տեղեկություն և մեծացնել հեռուստադիտողի ինտելեկտը։ Բացահայտումը իր տեսակով եզակի նախագիծ է, ես ինքս ուշի ուշով հետևում եմ։

-Տեղյակ ենք, որ դուք հանդիսանում եք նաև WearmTV առցանց հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը։ Ի՞նչպես առաջացավ միտքը և ո՞վքեր են մնացած հիմադիրները։

WearmTV՝ (բացատրությունը․ մենք հայական հեռուստաալիք ենք) Հեղափոխություն անել մեդիա ոլորտում։ Այս միտքն է ստիպել հիմնադրել ալիքը։ Հիմնադիրները երեքն են՝  ես, Լևոն Պողոսյանը և Մեսրոպ Հարությունյանը։

-Ձեր պատասխաններից հասկացա, որ այդքան էլ գոհ չեք մերօրյա հեռուստատեսային արտադրանքից։

Նախ ասեմ, որ հեռուստացույցը կարող է լինել ուսուցողական հզոր գործիք։ Սակայն ծրագրերի մեծ մասը՝ ո՛չ օգտակար է, ո՛չ էլ ուսուցողական։ Հեռուստատեսային 3 ծրագրերից 2–ը պարունակում են բռնության տեսարաններ. միջին հաշվով ժամում վեց այդպիսի տեսարան է ցուցադրվում։ Մինչև չափահաս դառնալը, անհատը դիտում է բռնության և սպանության հազարավոր տեսարաններ։ Շատ են ցուցադրվում նաև սեքսի տեսարանները։ Հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի երկու երրորդում խոսվում է սեքսի մասին և դրանց 35 տոկոսը պարունակում է սեռական հարաբերությունների տեսարաններ, որոնք սովորաբար ներկայացվում են որպես՝ անվտանգ, բնական երևույթ, որով զբաղվում են չամուսնացած զույգերը։  Պետք է նշեմ նաև, որ ռեժիսորները, սցենարիստները, պրոդյուսերները և հեռուստաալիքների տնօրենը մեղավոր չեն այս ամենի համար, մեղավոր է միայն հեռուստադիտողը, քանի որ նման ցածրորակ հաղորդաշարները ունեն բարձր դիտողականություն։

Ես վերևում նշեցի որ մենք անում ենք «լուռ» հեղափոխություն մեդիա ոլորտում։ Մեր արտադրանքով, երբ գրանցենք բարձր արդյունքներ, բոլոր հեռուստաալիքները կսկսեն նմանակել մեզ՝ քանի որ կցանական պահել իրենց դիրքերը և գովազդի միջով գումար աշխատել ։ Իրականում խնդիրը գումարն է, որ այսքան հեռացել ենք արվեստից։

-Ի՞նչ սպասենք հետագայում Ձեր թիմից։ Կլինե՞ն նոր հաղորդաշարեր կամ նախագծեր։

Սպասեք ամենաանսպասելիին։ Մենք ստեղծեցինք առաջին անիմացիոն հաղորդաշարը Հայաստանում, որը կմնա պատմության մեջ։ Բնականաբար, կան շատ-շատ  նոր նախագծերի և հաղորդումների գաղափարներ, որոնք վստահեցնում եմ՝ առաջատարը կլինեն ։

-Շնորհակալություն հարցազրույցի համար Մենչ ջան, Ձեզ և Ձեր թիմին մաղթում եմ  հաջողություն և նորանոր բարձունքների նվաճում։ 

Ձեզ նույնպես Շնորհակալություն ։