24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Ժամանց Հրապարակվել է երջանիկ երկրների ցանկը․ Հայաստանը 87-րդն է

Հրապարակվել է երջանիկ երկրների ցանկը․ Հայաստանը 87-րդն է

-

Չորրորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ ըստ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի կազմած վարկանիշի։ Ամենաերջանիկների հնգյակում են նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան և Նիդերլանդները։ Ցանկում Հայաստանը 87-րդն է։ Ադրբեջանը 91-րդն է, Թուրքիան՝ 105-րդը, Վրաստանը՝ 109-րդը, Իրանը՝ 119-րդը։

Ցանկում ընդգրկված է 149 երկիր, որը եզրափակում են Ռուանդան, Զիմբաբվեն և Աֆղանստանը։

Վարկանիշը ձևավորվում է հարցումների միջոցով, հաշվի են առնվում նաև մի շարք այլ գործոններ՝ ՀՆԱ-ի մակարդակը, կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը և այլն։

Աղբյուր` Փաստինֆո

- Advertisment -