Հայկական բանակը 27 տարեկան է, փառք ու պատիվ մեր հերոսներին

0

1990 թվականի օգօստոսի 23-ին՝ անկախության հռչակագրով, իրական և գործնական հեռանկարներ են բացվում, ուղղված ազգային բանակի կազմավորմանը։ 1991 թվականին կառավարության որոշմամբ, նախարարների խորհրդին առընթեր ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն հիմք է դառնում, հետագայում ՀՀ Պաշտպանության նախարարության ստեղծմանը։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունում է ՀՀ ՊՆ մասին որոշումը, որով հիմք է դրվում Հայոց ազգային բանակի ստեղծմանը։ 1992 թվականի մայիսին՝ հանրապետության տարածքում իրականացվում է առաջին զորակոչը։ 1992֊94 թվականին մի կողմից ընդանում էին բանակային կառուցվածքի աշխատանքները, իսկ մյուս կողմից Հայաստանը և Արցախը գտնվում էին Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի պայմաններում։ Հայոց բանակն դեռևս 1992-ին տոնում էր փառահեղ հաղթանակներ։ 1994 թվականի մայիսի 16-ին, Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինում կնքել հրադադարի պայմանագիր։

Հայկական բանակի կազմավորման հարցում իրենց գործով աչքի են ընկել՝ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգրալդյանը, Թաթուլ Կրպեյան, Արկադի Տեր֊Թադևոսյանը, Վիտյա Այվազյանը, Մովսես Գորգիսյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Ջիվան Աբրահամյանը և Յուրի Պողոսյանը։

Այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը Ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է, սակայն չի մոռացվում 2016թվականի ապրիլի 2֊ին խախտված ռեժիմը երբ զոհերի թիվը գերազանցում էր 100ը։

Փառք ու պատիվ հայ քաջերին։ Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ։