24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Ֆուտբոլ Հայաստանը ընկերական խաղում պարտվեց Շվեդիային

Հայաստանը ընկերական խաղում պարտվեց Շվեդիային

-

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Շվեդիայի հավաքականին

 

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մաւզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հյոււընկալվել էր Շվեդիայի հավաքականին:
Հանդիպման 16-րդ րոպեին «Լայպցիգի» շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբուրգը բացեց հանդիպման հաշիվը:

Չինական «Դալյա Իֆա» ակումբի պաշտպան Մարկուս Դանիելսոնը 35-րդ րոպեին կրկին ստանդարտից կարողացավ կրկնապատկել հաշիվը:

38-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն գեղեցիկ սեյվով նախ ետ մղեց Սեբաստիան Լարսոնի իրացրած 11 մետրանոց հարվածը, ապա նաև դրան հաջորդած ևս երկու վտանգավոր հարվածներ:

65-րդ րոպեին Կամո Հովհանիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը գեղեցիկ հարվածով կրճատեց տարբերությունը, խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում:

Խաղավարտին՝ 85-րդ րոպեին, ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Մարկուս Բերգը խփեց Շվեդիայի բավաքականի երրորդ գոլը:

Այսպիսով, խախտվեց 9 խաղյա անպարտելի շարքը և չնայած պարտությանը մեր ընտրանին 12 խաղ անընդմեջ մեր դաշտից չի հեռանում առանց գոլ խփելու:

- Advertisment -