Փետրվարի 20-ին, Samsung ընկերությունը ներկայացրեց՝ Galaxy S10- ի երեք նոր մոդելներ, ինչպես նաև առաջին ծալվող սմարթֆոնը՝ Samsung Galaxy Fold-ը: Այս գադջեթով էլ տրվել է ցուցադրության մեկնարկը:

Ծալվող Galaxy Fold- ը 4.6 դյույմ անկյունագծով սմարթֆոն է (1960 × 840 փիքսել): Եթե ​​դուք բացեք այն որպես գիրք, այն վերածվում է 7.3 դյույմանոց պլանշետի (2152 × 1536 փիքսել): Սմարթֆոնի հաստությունը, փակ վիճակում՝ 17 մմ է, իսկ բացված ` 6,9մմ է։

Картинки по запросу Samsung Galaxy foldՃկունությանը հասնել հնարավոր է եղել հեռախոսի ետևի թաքնված օղակաձև համակարգի շնորհիվ:

Samsung- ը համալրվել է ժամանակակից Snapdragon 855 պրոցեսորով, 12ԳԲ հիշողությամբ: Հասանելի է նաև 512ԳԲ հիշողությամբ տարբերակը: Այն սնուցվում է երկու մասից, բաղկացած երկու մարտկոցներով, որոնց ընդհանուր ծավալը՝ 4380MAH է:

Սմարթֆոնն  ունի վեց տեսախցիկ ետևում և առջևում, երբ ծալվում է, իսկ սմարթֆոնի բացման ժամանակ սելֆիի համար նախատեսված տեսախցիկը: Տեսախցիկը տատանվում է 8-ից 16 ՄՊ-ի սահմաններում:

 

Похожее изображение

Արտադրողը նշել է, որ փոխակերպման ժամանակ դիմումների գործողությունը չիընդհատվում: Այս նպատակով, հանդիսատեսին ցուցադրեցին Google քարտեզների աշխատանքը՝ արտաքին և ներքին էկրաններում:

Այս սմարթֆոնով հնարավոր է միժամանակ երեք ծրագիր օգտագործել: Գործիքն ինքնին կարող է լինել վերալիցքավորման աղբյուր, քանի որ գալիս է անլար լիցքավորումը: Համատեղելի Samsung ֆիթնես-թևնոցների և ականջակալների հետ:

Սմարթֆոնը հասանելի է լինելու մի քանի գույներով:

Ի դեպ, մատնահետքային սկաները և Samsung- ի լոգոն՝ նախագծման առանձնահատկություններից ելնելով տեղադրվել են ետնամասում :