24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Հարությունյան Արայիկ, Փաշինյան Նիկոլ, ասելու բան չունե՞ք.Ստեփանակերտը հանձնելու մասին

Հարությունյան Արայիկ, Փաշինյան Նիկոլ, ասելու բան չունե՞ք.Ստեփանակերտը հանձնելու մասին

-

Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Էլ ինչի՞ եք պատրաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ Թուրալ Գանջալիևը հայտարարել է, որ շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, օֆիսի համար հարմար տարածք է փնտրում։

Հըն, «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» Հարությունյան Արայիկ, Փաշինյան Նիկոլ, ասելու բան չունե՞ք։ Կարող ա՞ գրասենյակը Արայիկ Հարությունյանի աշխատավայրում է բացում Գանջալիևը։

Էդ որ Կարմիր Շուկան հանձնելու մասին խոսակցություններ կան, Արայիկ Հարությունյանն էլ մտահոգվողներին պիտակավորում է, սրան ի՞նչ կասի։ Կարող ա՞ Ստեփանակերտն էլ եք արդեն հանձնել, վրեքներս խաբար չկա։ Շուշիի, Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Է՞լ ինչի եք պատրաստ»,- գրել է Հակոբյանը։

- Advertisment -