24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Ֆուտբոլ Հայաստան-Ռումինիա խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց

Հայաստան-Ռումինիա խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց

-

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունել է Ռումինիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման սկզբնական րոպեներին Հայաստանի ընտրանին հնարավորություն ուներ բացելու հաշիվը, սակայն գնդակը շեղ ընթացավ: Ռումինացիներն էլ պակաս սուր չէին գրոհում` հեռահար հարվածներով անհանգստացնելով Յուրչենկոյին: Հայաստանի ընտրանին հիմնականում արագ հակագրոհում էր: Վիճակագրությունը Ռումինիայի օգտին էր` 29/71 հարաբերակցությամբ: Լարված առաջին խաղակեսն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ընտրանու գլխավրո մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

- Advertisment -