24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Ժամանց Գիտնականները հնագույն «թևավոր» շնաձկան բրածո են հայտնաբերել

Գիտնականները հնագույն «թևավոր» շնաձկան բրածո են հայտնաբերել

-

Մեքսիկայում գիտնականները Մեզոզոյան դարաշրջանին պատկանող շնաձկան լավ պահպանված բրածո են հայտնաբերել են, որը թևեր հիշեցնող երկար լողակներ է ունեցել: Նախկինում շնաձկան մոտ մարմնի նման կառուցվածքի մասին ոչինչ հայտնի չի եղել:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին, սա շնաձկների «թևավոր» ներկայացուցչի ամենահին գտածոն է, որը բնակվել է հսկա կատվաձկների ի հայտ գալուց շատ ժամանակ առաջ:

Նշվում է, որ ցեղատեսակը, որին պատկանել է հազվագյուտ ծովային արարածը, շնաձկներին և կատվաձկներին միավորող ձկների խումբ է, որը սնվում է պլանկտոնով: Մինչ օրս համարվում էր, որ այս տեսակի շնաձկան մարմնի կողքերից աճող բարակ և երկար ելուստները, որոնք թևեր են հիշեցնում, կատվաձկների տեսակի մոտ սկսել է ձևավորվել այն բանից հետո, երբ կատվաձկների ու շնաձկների ենթատեսակներն առանձնացել են, սակայն նոր հայտնագործությունը ստիպում է հնէաբաններին վերանայել այդ տեսակետը:

- Advertisment -