Գիրք. այն իր մեջ կարող է ամփոփել հեղինակի ողջ հույզերն ու մտքերը, միևնույն ժամանակ, ուսուցողական լինել դիմացինի համար, հաճախ գրքեր են ծնվում, որի հեղինակը բնավ նպատակ  չի ունեցել գիրք գրելու, սակայն նա իր մտքերը շարադրել է մի տետրում և մի օր զգացել, որ դա գրքի է վերածվել ու հրապարակել, իսկ գիրքը պսակվել է հաջողությամբ:

Ամեն մարդ չէ, որ կարող է իր պակասը դեպի արվեստը` հանել ընթերցանությամբ կամ գրելով, այդ պատճառով էլ ստեղծվում են ֆիլմեր, որոնք արտահայտում են գրքի ողջ էությունը:

Գիրք նվիրելու օրը մեզանում նորովի մշակույթ է, արդեն մի քանի տարի շարունակ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը համարվում է նաև գիրք նվիրելու օր, դպրոցներում, համալսարաններում, աշխատանքային հաստատություններում բոլորը միմյանց գիրք են նվիրում այդ օրը, բայց վատը նրանում է, որ քչերն են գիտակցում թե ինչու են դա անում, ուղղակի պարտադրողական բնույթ է կրում և այդ պարտադրանքի տակ  գիրք կարդալը դարձավ նորաձև, շատերն ընթերցում են  ոչ թե կիրթ և զարգացած մարդ լինելու, այլ մոդայիկ երևալու համար:

Մեր իրականությունում այնպիսի պատկեր է, երբ մեկը մի գիրք է կարդում` հավանում է, մի հատված տեղադրում համացանցում,  այդ գիրքը հիթ է դառնում: Այն ակնթարթորեն սպառվում է գրախանութներում: