Գլխավոր Արվեստ Ֆրանկո Պագիլարո. Սիրում եմ քեզ

Ֆրանկո Պագիլարո. Սիրում եմ քեզ

Սիրում եմ քեզ անբացատրելի,
անխոստովանելի,
հակասական:
Սիրում եմ քեզ
հոգուս բոլոր վիճակներով ,
որոնք այնքան շատ են,
որ շարունակ ինձ փոխում են.
դե գիտես արդեն `
ժամանակը,
կյանքը,
մահը:
Սիրում եմ քեզ
աշխարհով, որ չեմ ընկալում,
մարդկանցով որ չեն հասկանում:
Հոգուս երկվությամբ,
բախտիս ճակատագրականությամբ,
կրքիս դավադրությամբ,
արարքիս անհետևողականությամբ,
փաստերի հակասությամբ:
Եթե անգամ ասում եմ` չեմ սիրում քեզ,
մի՛ հավատա, սիրում եմ:
Եթե անգամ խաբում եմ քեզ,
հավատա, որ չեմ խաբում:
Իրականում ես իմ ներսում խաղ եմ սարքում,
որ քեզ սիրեմ… ուրի՛շ ձևով, ուրի՛շ ժանրով:
Հետո, չնայած չես հավատա,
իմ մաշկն անասելի կարոտում է
քո մաշկի բացակայությունը:
Սիրում եմ քեզ
առա՛նց մտածելու,
անգիտակցաբար,
անպատասխանատու,
ինքնաբերաբար,
կամքիս հակառակ…
բնազդով,
մղումով,
պոռթկումով,
անտրամաբանորեն:
Իսկապես, չունեմ տրամաբանական պատճառներ,
ոչ էլ անգամ հորինված՝
հիմնավորելու այս սեր-կրակը,
որ ձգում է դեպի քեզ:
Որն առեղծվածորեն ծագեց ոչնչից,
որը չծնվեց կախարդանքներից,
բայց որ հրաշքով, հեքիաթայնորեն
փոքրից, քչով և ոչնչով
լուսավորեց ներսիս խավարը:
Սիրում եմ քեզ.
սիրում եմ քեզ մարմնովս,
որ չի մտածում,
սրտովս, որ չի բանակցում,
մտքովս, որ չի վերլուծում:
Սիրում եմ քեզ.
անհասկանալիորեն,
առանց հարցնելու,
կարևորելու, հարցաքննելու…
պարզապես. ուղղակի ու հենց այնպես,
որովհետև, իրականում,
ինքս էլ չգիտեմ՝
ինչու եմ քեզ սիրում:

Թարգմանիչ` Մերի Զոհրաբյան

Աղբյուրը՝ granish.org

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

video

Երազանք, որն այդպես էլ մնաց անկատար, Ֆինլանդիան ջախջախեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում, ֆիննական Տուրկ քաղաքում՝ Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Մեր ընտրանին պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին...
video

Արամ Հայրապետյանի կոպիտ սխալը․ Ֆինլանդիան վերջնականապես սպանում է մեր շանսերը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում, ֆիննական Տուրկու քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականը մրցում է՝ Ֆինլանդիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը, 31-րդ րոպերին բացել է՝ Ֆրեդրիկ Յենսենը։
video

Հերթական խայտառակ ֆուտբոլը մեր ընտրանու մասնակցությամբ, խոսքերն ավելորդ են (տեսանյութ)

Հերթական անգամ մենք ականատես եղանք, Հայաստանի ազգային հավաքականի ամոթալի խաղին՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի՝ Լիխտենշտեյնի հետ պայքարում։ Մեր ընտրանին, խաղասկզբում հաղթելով, ձեռքից բաց թողեց...

Հֆֆ-ի զավեշտալի պատասխանը՝ Ֆինլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի էջում պատասխանել է Ֆինլանդիային, որն ավելի վաղ մեր ընտրանուն խորհուրդ էր տվել տաք հագուստ ունենալ, քանի որ Տուրկույում...
video

Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղի 19-րդ րոպեին, մեր հարձակվող Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում մեր ընտրանուն։