24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Բռնցքամարտ Մեյվեզերը ցանկանում է գնել անգլիական ակումբ

Մեյվեզերը ցանկանում է գնել անգլիական ակումբ

-

5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը, ցանկություն է հայտնել գնել անգլիական Նյուքասլ ֆուտբոլային ակումբը։

Բռնցքամարտիկը, ակումբի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, ակնարկել է, որ ուզում է գնել ակումբը։

«Այն սպորտը, որը Եվրոպայում կոչում են ֆուտբոլ, մենք ԱՄՆ-ում անվանում ենք սոքեր։ «Նյուքասլը» ֆանտաստիկ ակումբ է։ Եթե դուք ցանկանում եք, որ ես այն գնեմ, իմաց տվեք»,-Մեյվեզերի խոսքերն է փոխանցում TMZ-ն։

«Նյուքասլի» ներկայիս սեփականատերը անգլիացի միլիարդատեր Մայք Էշլին է։Նա գնել է ակումբի բաժնեմասերի 100%-ը 2007-ին։

- Advertisment -