Գլխավոր Սպորտ Եվրո-2020. Արամ Հայրապետյանն լավագույնն էր, Բարսեղյանը հավասարվեց Մբապեին ու Էրիկսենին

Եվրո-2020. Արամ Հայրապետյանն լավագույնն էր, Բարսեղյանը հավասարվեց Մբապեին ու Էրիկսենին

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականը ֆանտաստիկ խաղի շնորհիվ 4:2 հաշվով առավելության հասավԲոսնիայի և Հերցեգովինայիընտրանու նկատմամբ: Եթե լինենք անկեղծ, ապա այս խաղի իսկական հերոսը դարձավ մեր հավաքականի դարպասապահ՝ Արամ Հայրապետյանը, ով 7 սեյվ կատարեց:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ կատարած սեյվերի։ Ըստ դրա Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կիսում է առաջին տեղը Մալթայի ու Սան Մարինոյի դարպասապահների հետ՝ կատարած 32 սեյվով: Մեր դարպասապահը ամեն խաղում կատարում է միջինը 5,3 սեյվ: Նույնքան սեյվ են կատարել նաև Հենրի Բոնելոն (Մալթա) և Էլիա Բենդետինին (Սան-Մարինո): Միջինը մեկ խաղում Հայրապետյանը 5,3 սեյվ է կատարում:

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանըբոսնիացիների դեմ խաղի մեկնարկում գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանին: Ընտրական փուլում դա 25-ամյա ֆուտբոլիստի 3-րդ գոլային փոխանցումն էր:

Այդ ցուցանիշով նա բարձրացավ երրորդ հորիզոնական, որը կիսում է Կիլիան Մբապեի (Ֆրանսիա), Կրիստիան Էրիկսենի (Դանիա) և Դրիս Մերտենսի (Բելգիա) հետ: Առաջատարը 5 գոլային փոխանցում կատարած Մեմֆիս Դեպայն է, ում հաջորդում է Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացին 4 «ասսիստ» է գրանցել:

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

Արսենալը Մխիթարյանի լուսանկարով շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը (լուսանկար)

Լոնդոնի «Արսենալը» ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը և  շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Լուսանկարին կից անգլիական ակուբը կատարել է...

Հայաստանը զարգացած երկիր չէ և մոտ 50 տարում դժվար էլ դառնա։ Հիմա կետերով

Սկսենք դպրոցից՝ ի՞նչ են մեզ սովորեցնում՝ Ֆիզիկա։ Արեգակնային համակարգում կա ութ մոլորակ ։ Գալիս է հաջորդ դասը՝ Եկեղեցու պատմություն։ Աստված ստեղծեց երկիրը և երկինքը ։ Մնացած յոթը...

Հայաստանի սուպերգավաթի ժամանակ կսպասարկվի միայն Արևմտյան տրիբունան

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտը», Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կվիճարկեն Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը։ Տոմսերի վաճառքը կիրականացվի սեպտեմբերի 23-ից...
video

Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, Հայաստանի հավաքականի առաջատար, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալակիր է դարձել: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել...

McDonald’s- ի նախկին աշխատակցուհին պատասխանել է Ռոնալդուի ճաշելու հրավերին

«McDonald's» արագ սննդի նախկին աշխատակցուհի՝ Պաուլա Լեկան հայտարարել է, որ պատրաստ է ճաշել «Պորտուգալիայի» հավաքականի և թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ : Հիշեցնենք, որ պորտուգալացի ռմբարկուն...