24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Ֆուտբոլ ԵՎՐՈ2020. Իտալիայի հավաքականը ջախջախեց Թուրքիայի հավաքականին

ԵՎՐՈ2020. Իտալիայի հավաքականը ջախջախեց Թուրքիայի հավաքականին

-

Այսօր՝ մեկնարկեց Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը կորոնվիրուսի պանդեմիայով պայմանավորված մեկ տարով հետաձգվել էր: Այդ որոշումը ընդունվել էր ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Չնայած նրան, որ առաջնությունը անցկացվեց մեկ տարի ուշացումով, այնուամենայնիվ այն պահպանել է ԵՎՐՈ2020 անվանումը:
Մրցաշարը մեկնարկեց Հռոմի Օլիմպիակո մարզադաշտում՝ Թուրքիա-Իտալիա խաղով:
Մեկնարկային հանդիպման առաջիկ խաղակեսում դարպասի գրավում չարձանգրվեց:
53-րդ րոպեին թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրելը դարձավ ինքնագոլի հեղինակ:
66-րդ րոպեին Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն կրկնապատկեց հաշիվը, խփելով իր առաջին գոլը ԵՎՐՈ-2020-ում:
79-րդ րոպեին իտալացիների կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լորենցո Իսնինյեն, հաշիվը դարձնելով՝ 3:0:
Իտալիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի առաջին հաղթանակն է տանում, նվաճելով՝ առաջին 3 միավորը:

- Advertisment -