Այսօր ռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայահավաք՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի: Տարիներ առաջ հենց այս օրն են սկսվել սումգայիթյան դեպքերը: Նախաձեռնության մասնակիցները երթով հասել են Ծիծեռնակաբերդ, այնտեղ ծաղիկներ են դրել։ Վառելով ջահն Անմար կրակից՝ նախաձեռնության անդամ երիտասարդներից մի քանիսը ոտքով հասնելու են Ազատության հրապարակ, որպեսզի նախաձեռնող խմբի հետ ուղևորվեն Եռաբլուր:

«Էստեղ հավաքվածների 80 տոկոսն ազատամարտիկներ են, որոնք արյուն են թափել, ընկերներ ու եղբայրներ են կորցրել: Հիվանդ լինելով՝ նրանք հատուկ այսօրվա համար եկել են, որպեսզի ասեն, որ մեր ազատագրված հայրենիքից ոչ մի թիզ հող մենք չունենք զիջելու, ոչ մի պայմանով: Ոչ մի իշխանություն՝ երեկվա, այսօրվա, վաղվա, ու ընդհանրապես այսուհետ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու հողերի ինչ-որ առևտուր անել, ինչ-որ պայմանների դիմաց: Այ, որ ասում են սուտ օրակարգ, իսկական սուտ օրակարգը խաղաղության կոչերն են»,- ասել է Զաքարյանը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am