24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Սպորտ Ֆուտբոլ Ես վերադարձել եմ տուն. Չավին նշանակվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ

Ես վերադարձել եմ տուն. Չավին նշանակվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ

-

Իսպանացի մասնագետ Չավին նշանակվել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Սպասվում է, որ Չավին Բարսելոնա կգա այս հանգստյան օրերին, իսկ նոյեմբերի 8-ին ակումբը հատուկ մամուլի ասուլիս կանցկացնի իսպանացու հետ:

«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պաշտոնաթող էր եղել այն բանից հետո, երբ կատալոնական թիմը հոկտեմբերի 27-ին Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում (0-1) պարտվեց:

Նշանակվելուց հետո դիմելով կատալոնական ակումբի երկրպագուներին՝ Չավին նշել է, որ «Կամպ Նոու» մարզադաշտը միշտ եղել է իր տունը։ «Բարսելոնա»-ի երկրպագուներն իմ երկրպագուներն են, իմ ժողովուրդը, ես սիրում եմ այս ակումբն ավելին, քան որևէ այլ բան: Ես վերադարձել եմ տուն: Կհանդիպենք շուտով, առաջ, Բարսելոնա,- ասել է մասնագետը թիմի Twitter-ի պաշտոնական էջին հրապարակված տեսանյութում։

- Advertisment -